Последние новости

Զելենսկի․ Եկել է Եվրոպայի Զինված ուժեր ստեղծելու ժամանակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ ասել է, որ եկել է «եվրոպական զինված ուժեր» ստեղծելու ժամանակը, և որ իր երկրի պայքարը Ռուսաստանի դեմ ապացուցել է, որ դրա հիմքն արդեն գոյություն ունի, տեղեկացրել է Associated Press-ը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Եվրոպան չի կարող բացառել, որ «Ամերիկան ​​կարող է «ոչ» ասել Եվրոպային իրեն սպառնացող հարցերում»։

Նա նշել է, որ շատ ղեկավարներ արդեն վաղուց խոսում են այն մասին, որ Եվրոպային սեփական զինված ուժեր են հարկավոր։

«Ես իսկապես կարծում եմ, որ այդ ժամանակը եկել է,- ասել է Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում։- Եվրոպայի Զինված ուժերը պետք է ստեղծվեն»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ