Մարկուս Ռիտեր․ ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունը համարում է օգտակար գործիք
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ խոսելով առաքելության մանդատի երկարաձգման, առաքելության հետագա անելիքների, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ԵՄ առաքելության հասցեին հնչող մեղադրանքների մասին։
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միաժամանակ նաև արձանագրել է, որ սկսած 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։
«Ակնհայտ է, որ մեր (խմբ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,-նշել է Մարկուս Ռիտերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:34
Президент Турции Реджеп Тайип Эрдоган сегодня, 15 мая, до вечера будет находиться в Анкаре, где у него запланированы официальные мероприятия, в их числе встреча с Владимиром Зеленским. Об этом свидетельствует график работы турецкого лидера, обнародованный для СМИ.
-
2025-05-15 11:31
Российская переговорная делегация для встречи с украинскими представителями уже прибыла в Стамбул, заявил источник РИА Новости.
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.
-
2025-05-15 11:20
В Горисском государственном колледже уже четвертый день продолжается забастовка, пишет газета "Жоховурд".