Մինոսյանը դիմել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին՝ Բգանբայի մասով դիմումի հետկանչի համար
Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը դիմել է նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային՝ Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի նկատմամբ նախկինում ներկայացված դիմումների հետկանչի հարցով: Այս մասին հայտնում է Աբխազիայի նախագահի Telegram-ալիքը։
Փետրվարի 17-ին սոցիալական ցանցերում տարածվել է ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին) կոչ է արել պարզել հայերի հետ հարաբերությունները։ Դրանից հետո տարածվել են նոր ձայնագրություններ, որոնք հաստատում են, որ Արձինբայի կողմնակիցները մտադիր են հարաբերություններ պարզել հայ համայնքի հետ:
Նշված սկանդալի ֆոնին Բգանբան որոշել է ընկրկել և խոստովանել է, որ ձայնագրությունն իսկական է՝ առանց որևէ մոնտաժի (նախկինում ընդդիմությունը հրաժարվել էր այդ ձայնագրությունից՝ պնդելով, որ այդ ձայնը գեներացվել է նեյրոցանցի կողմից-խմբ.): Բգանբան հաշտության նպատակով այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել ՝ հայտարարելով, որ ձայնագրության մեջ հնչածն «էմոցիաների» արդյունք է:
Ըստ նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայության՝ հայտարարության մեջ ասվում է` հանդիպման ընթացքում Էնվեր Բգանբան պարզաբանել է, որ իր արտահայտությունները վերաբերել են հայ համայնքի առանձին ներկայացուցիչների, ազգամիջյան երկպառակություն հրահրելու նպատակ չեն հետապնդել, բացի այդ, նա իր կտրուկ արտահայտությունների համար ներողություն է խնդրել: Հանդիպման բոլոր մասնակիցներն անընդունելի են համարել ազգամիջյան երկպառակության հրահրմանը նպաստող արտահայտությունները: Այսպիսով, արձանագրվել է կողմերի հաշտեցումը։
«Հարկ եմ համարում հետագայում գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Աբխազիայի Հանրապետության ժողովուրդների ազգամիջյան միասնության ամրապնդմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ եմ համարում հետ կանչել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ նախկինում ներկայացված Է. Զ. Բգանբայի և Յու. Ռ. Վանաբայի դիմումները», - ասվում է տեքստում։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հայ բնակչության իրավունքների խախտման նոր փաստեր է արձանագրել:
ԶԼՄ-ների և սոցցանցերի տվյալներով՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ցանդրիպշ ավանում 20 ավտոմեքենայով ժամանած մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խումբը ճնշում է գործադրել գյուղապետների վրա՝ փորձելով ստիպել հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Այդ մարդկանց թվում, ըստ հետաքննության տվյալների, եղել են Դիմա Արձինբան, Մասիկ Շաքրիլը, Գենադի Այբայի անչափահաս որդին և այլք։
Փաստի ստուգման շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ լեզվաբանական։ Հետաքննությունը նաև իրավական օգնության հարցում է ուղարկել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.