Սողոմոնյան․ Գործող վարչակազմն իր քայլերով հարվածում է հայոց լեզվին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է մի շատ կարևոր հիմնահարց, որը կապված է հայոց լեզվի դերի, հեղինակության հետ հայաստանյան գիտության ոլորտում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ Հայաստանի գործող վարչախումբը ոչ միայն իկր համար գերակայություն չի սահմանել հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, այլ ընդհակառակը՝ մեր ազգային ինքնության մյուս հենասյուների շարքում՝ եկեղեցու, պատմության, մշակույթի և մյուս հենասյուների շարքում մեծ հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին ու հեղինակությանը։
Խոսքը հետևյալի մասին է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, տարբեր բուհերի գիտական ստորաբաժանումների մեջ աշխատում են մարդիկ, որոնք ունեն առանձին կարգավիճակ, գիտաշխատողներ են, գիտական կադրեր են։ Նրանք ժամանակ-առ-ժամանակ որոշակի պարբերականությամբ ատեստավորվում են, նրանք ունեն տարակարգ պաշտոնների և առաջխաղացման կամ տարակարգը պահպանելու համար ատեստավորվում են:
Մեկ տարի առաջ, 2023-ի դեկտեմբերի 21-ին, թաքուն, արագ կառավարությունը ընդունել էլ գիտական կադրերի ատեստավորման կարգը, և այդ կարգի մեջ ուշագրավ երկու կետ ենք նշում, համաձայն որոնց գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի և «Սկոպուս» հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ ունենալու հիման վրա:
Օրինակ, ավագ գիտաշխատողի համար սահմանված չափանիշն է, որ ինքը այդ գիտական հանդեսներում ունենա չորս հոդված։ Ժամանակին այդ թիվը շատ ավելի մեծ էր, հետո մի փոքր ավելի քչացրել են»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով սա խնդիր է, որովհետև Հայաստանում թողարկվող գիտական հանդեսները ընդգրկված չեն այդ հարթակներում և հայալեզու այդպիսի հանդեսներ և հրատարակչություններ չկան, որ հայալեզու գիտական աշխատանքներ այդպիսի հրապարակեն ու ընդգրկված լինեն Scopus կամ Web Science հարթակներում: Սա նշանակում է, որ երբ գիտնականի համար այսպիսի չափանիշ է դրվում, այդ մարդը հայերեն լեզվով գիտական աշխատանք չի գրում։ Ինքը իր աշխատանքը տալիս է միայն անգլերենով, ռուսերենով»:
Նրա խոսքով, պետությունը իր առջև խնդիր չի դնում, որ մեր հանդեսները բարձրացնի այն մակարդակի, որ դրանք էլ դառնան միջազգային այդպիսի ցանցերի անդամ. «Այսպիսով հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց։ Հայերենը վերածվում է զուտ կենցաղային լեզվի։ Գիտության տարբեր բնագավառներում այդ լեզվամտածողությունը հայերենով չի ստեղծվում։ Հայ գիտնականը այլևս իր գիտական պրոդուկտը թողարկելիս հայերեն չի մտածում և հայերեն չի գրում»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, որտեղ նա հայտարարում էր, որ այն ինչ ինքը ասում է, փոխարինելու է գալու անկախության հռչակագրին, Սողոմոնյանը նկատեց. «Մեր անկախության հռչակագիրը նաև սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իր սեփական, կրթական, գիտական մշակութային համակարգը։ Այսպիսի քայլերով, այսպիսի կարգով և այսպիսի քայլերով հարված են հասցվում Հայաստանի գիտական համակարգին որպես առանձին, ինքնուրույն, ինքնատիր համակարգ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.