Թրյուդոն չի բացառել, որ Կանադան զորք կուղարկի Ուկրաինա
Կանադան դիտարկում է հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության ապահովմանը մասնակցելու բոլոր հնարավոր տարբերակները՝ չբացառելով զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Կիևում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Պատասխանելով հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակում կանադացի զինվորականների տեղակայման հնարավորության մասին հարցին՝ Թրյուդոն ընդգծել է, որ բոլոր տարբերակները սեղանին են:
Նա նաև նշել է, որ Օտտավան կշարունակի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցերում:
«Մենք գիտենք, որ փոփոխվող աշխարհի պայմաններում մենք պետք է ավելի ու ավելի շատ բան անենք կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,-ասել է Թրյուդոն:
Վարչապետը հիշեցրել է, որ Կանադան արդեն զգալիորեն ավելացրել է իր պաշտպանական ծախսերը. եթե տասը տարի առաջ դրանք կազմում էին ՀՆԱ-ի 1%-ից պակաս, ապա հիմա երկիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել 2%-ի։
«Մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, բայց այս հարցում բոլոր տարբերակները հնարավոր են, որովհետև մենք պետք է համոզվենք, որ ժամանակակից աշխարհում «ուժն է ամեն ինչ որոշում» սկզբունքն այլևս չի գործում», – հավելել է նա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 16:58
Ситуация политзаключенных из Нагорного Карабаха в Азербайджане очень тревожная, заявил Alpha News председатель делегации в Парламентской ассамблее Евронест, депутат Европарламента от Германии Сергей Лагодинский.
-
2025-03-14 16:56
Вопросы, связанные с подготовкой контактов высокого уровня, обсудили в пятницу замглавы МИД России Михаил Галузин и посол Армении Гурген Арсенян. Об этом сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-03-14 16:52
Родственники пропавших без вести проводят акцию протеста перед зданием правительства Армении, требуя от властей не отзывать иски из международных судов.
-
2025-03-14 16:50
Трамп, в отличие от Израиля, не хочет войны с Ираном, а это имеет важное значение в вопросе коридора через Сюник. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Ален Гевондян.