Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՎԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՈՒ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Ընտրությունների շունչը Հայաստանում գնալով ավելի ուժգին է զգացվում։ Համենայնդեպս իշխող կուսակցությունն արդեն ակտիվ քարոզարշավ է վարում՝ գերազանց գիտակցելով սեփական ցածր վարկանիշը և հաղթելու նույնքան չնչին հնարավորությունները։ Թվում է, թե այս պայմաններում ընդդիմադիր ուժերը նույնպես պետք է արդեն մշակեին իրենց գործողությունների մարտավարությունը՝ հիմնված առաջին հերթին այն բանի վրա, որ խոսքը բնավ սովորական քաղաքական պայքարի մասին չէ, այլ օկուպացիոն ռեժիմի դեմ ազգային ուժերի գոյաբանական պայքարի։

Ավաղ, ոչ մի նշան չկա, որ այսպես կոչված համակարգային ընդդիմությունը, ինչպեսև վերջին 4 տարիներին ձևավորված հասարակական-քաղաքական տարբեր ուժերը ճիշտ հետևություններ արած լինեն 2021-ի տխուր փորձից։ Ընդհակառակը, առայժմ բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ նույնիսկ ռեկորդային ցածր վարկանիշով՝ Նիկոլը, միևնույնն է, կրկին մեծամասնություն կստանա ուժեղ և ժողովրդի վստահությունը վայելող մրցակիցների բացակայության պարզ պատճառով։ Վերջին շաբաթների իրադարձությունները լոկ հաստատեցին այդ ախտանշանները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որին դիպուկ կոչել են «Ավիրյան» մականունով, առանց այն էլ թաղված լինելով վարչարարական բազմաթիվ ձախողումների, կոռուպցիոն (հենց միայն ԱՆԻՖՆ ինչ ասես արժե) և այլ սկանդալների մեջ, օրերս կրկին աչքի ընկավ։ Եվ միանգամից երկու շատ էական առիթ տվեց իր հրաժարականը պահանջելու համար, ընդ որում՝ բավական զգալի հանրային աջակցությամբ։ Խոսքն, իհարկե, տրանսպորտային «բարեփոխման» և սպասվող, բայց այդուհանդերձ «անսպասելիորեն վրա հասած» ձյան տեղումներից հետո մայրաքաղաքում տիրող բացարձակ խայտառակ վիճակի մասին է։

Քաղաքապետարանի և առաջին հերթին քաղաքապետի ձախողումներն այնքան ակնբախ են, որ ճիշտ ժամանակն է արտաբերել նվիրական արտահայտությունը. նորմալ երկրներում նման դեպքերում անմիջապես հրաժարական են տալիս։ Բայց քանի որ մեր երկիրն իր իշխանությունների շնորհիվ վաղուց դասված է աննորմալների կատեգորիային, ապա «Ավիրյանի» մտքով անգամ չի անցնում, բնականաբար, դիմել այդ քայլին։

Սակայն երկու դեպքում էլ երևանցիների վրդովմունքն այնքան զանգվածային ու բուռն էր, իսկ տրանսպորտի թանկացման բոյկոտը այնպիսի ձևեր ընդունեց, որ նույնիսկ ոչ այնքան նորմալ երկրում ընդդիմությունը, առաջին հերթին՝ համակարգայինը, պարզապես պարտավոր էր օգտվել այդչափ կատարյալ «ընծայից» և պահանջել քաղաքային իշխանությունների անհապաղ հրաժարականը։

«Ընծան» մնաց չպահանջված. կազմակերպված հասարակական-քաղաքական ոչ մի ուժ հանդես չեկավ նման պահանջով և չփորձեց հասնել հրաժարականին։ Միայն փողոցներում հարցման ենթարկվող զայրացած երևանցիներն էին, որ արտահայտություններում կեղծ ամոթխածություն չցուցաբերելով՝ ուղարկում էին Ավինյանին ու հետն էլ Փաշինյանին ուր որ հարկն է…

Մեկ այլ օրինակ. երկու շաբաթ առաջ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին հայտարարեց վերջին տարիների ամենամեծ ժողովրդականություն վայելող ու ժողովրդի կողմից սիրված հասարակական գործիչներից մեկը՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Հասկանալի է, որ բացարձակ ինքնաբավ, ինքնաիրացված և իր մասնագիտական գործունեության մեջ հաջողակ մարդը քաղաքականության ոլորտ մտնելու որոշում է կայացրել բնավ ոչ հավակնությունների կամ շահադիտական նկատառումների մղումով։ Ինչպես որ հասկանալի է նաև, որ նա շատ մեծ հնարավորություններ ունի հաղթելու Հայաստանի երկրորդ քաղաքում և դրանով իսկ շոշափելի հարված հասցնելու իշխանության դիրքերին, այդ թվում՝ ընտրությունների համատեքստում։

Ամենևին էլ պատահական չէ, որ իշխող հանցախմբի ողջ քարոզչամեքենան վայրկենապես մոբիլիզացվեց Մխիթարյանի դեմ պայքարելու համար, օգտագործելով ընդ որում նաև անվայել ու կեղտոտ հնարքներ։

Թվում էր, թե եթե ոչ բոլորը, ապա առողջ ազգային ուժերի գերակշիռ մասը, և առաջին հերթին համակարգային ընդդիմությունը, պետք է առնվազն հրապարակավ աջակցեին Ռուբենին և օգնեին նրան սեփական ռեսուրսներով... Բայց նրան սատարող ոչ մի հայտարարություն մինչ օրս այդպես էլ չի հնչել։ Ավելին, սոցցանցերում արդեն ակտիվորեն գրում են, որ ընդդիմության առաջնորդներից մեկի կողմնակիցներն ակտիվորեն «խորտակում» են Մխիթարյանին։ Դժվար է հավատալ, բայց դա իրոք այդպես է:

Իսկ ընդդիմադիր մյուս խմբակցության մի անդամ էլ ընդհանրապես որոշեց ինքն էլ առաջադրվել Գյումրիի քաղաքապետ։ Ճիշտ է, դեռ չի հայտնել, թե որ քաղաքական ուժի կողմից, ինչը նրա պարագայում զարմանալի չէ, քանզի ներկայումս անկուսակցական սույն գործիչը ժամանակին հասցրել է լինել տարբեր կուսակցությունների անդամ։ Պետք է ենթադրել, որ կուսակցությունը, որի ցուցակով նա անցել է խորհրդարան, չի աջակցում նրան. դա արդեն լավ է։ Հուսադրող է…

Իհարկե, մրցակցությունն ընտրություններում քաղաքացի-ընտրողների օգտին է անվերապահորեն։ Բայց կրկին. մի՞թե մեր երկիրն այն վիճակում է, երբ կարելի է հետևել քաղաքական մրցակցության դասական կանոններին՝ հուսալով հաղթել արդար պայքարում: Կամ հակառակը. իրավիճակի լրջությունը թելադրում է ուժերի և ռեսուրսների միավորման հրամայական, այլ ոչ թե դրանք փոշիացնելու և իրար դեմ պայքարելու, ինչը ձեռնտու է միայն իշխանություններին և կարող է ավարտվել նրանց հաղթանակով։

Թեպետ, ընդդիմության միավորման առումով Հայաստանում միշտ բարդ է եղել։ Միակ անգամ դա տեղի ունեցավ հեռավոր 1996 թվականին, և բոլորը հիշում են, թե ինչով ավարտվեց. ՀՀՇ-ի «հաղթանակը» հիրավի պյուռոսյան էր, և մեկուկես տարի անց այնուամենայնիվ հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Ընդ որում այն ժամանակ իրադրությունը հեռու էր այսօրվա վիճակից. համենայնդեպս պետականության գոյության հարց դրված չէր։

Էլ ի՜նչ խոսենք միավորման մասին, եթե նույնիսկ պարզ հայտարարությունը՝ ի պաշտպանություն ռեժիմի կողմից հետապնդվող հայտնի գործչի, խնդիր է ընդդիմադիր ուժերի համար։

Էդգար Ղազարյանը ենթարկվեց փաստացի բռնաճնշումների և որպես դատարանի որոշում ստացավ վարչական հսկողություն և իրավապահ մարմիններին ու դատական համակարգին քննադատելու արգելանք: Սա իսկապես կոպտագույն հարձակում է խոսքի ազատության վրա, ինչը վկայում է իրենց ամենաակտիվ քննադատներին լռեցնելու իշխանությունների մտադրության մասին. կրկին ընտրությունների համատեքստում։

Ու թեև միանգամայն ակնհայտ է, որ նույնին, պատշաճ հակազդեցության բացակայության դեպքում, կարող է ենթարկվել ընդդիմադիրներից ցանկացածը, Ղազարյանին սատարող հայտարարություններ, պարզապես բռնաճնշումների բանավոր դատապարտում, առայժմ այդպես էլ չեն հնչել։ Ճիշտ է, արտահայտվեցին առանձին պատգամավորներ ու գործիչներ, բայց քաղաքական ուժերը լռում են։ Համամիտ են, թե՞ իրենց «պոչը քաշել են»:

Մեր ընդդիմությունը շատ է սիրում օդ ցնցել քննադատական (և արդար) հայտարարություններով՝ ծախված իրավապաշտպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հասցեին, որոնք չեն նկատում մարդու իրավունքների և ժողովրդավարության կոպիտ խախտումները Հայաստանում: Բայց այսօր տեղին է, որ հարցեր տան նախևառաջ իրենք իրենց։ Եվ առաջին հերթին կողմնորոշվեն. ո՞ւմ դեմ և հանուն ինչի՞ են իրենք պատրաստվում պայքարել, համարժե՞ք է արդյոք իրենց պահվածքնն իրականությանը։

Իսկ գլխավորը՝ ո՞ւմ է ձեռնտու ընդդիմության այսպիսի պահվածքը (լինի դա համակարգային, թե ոչ համակարգային, արդեն էական չէ) , և ո՞վ է ի վերջո իր համար առավելագույն, իսկ պետության համար կործանարար օգուտ քաղելու դրանից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ