Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԵՐ ԵՆ

33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն:

Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր»:

Աբրահամյանն ընդգծում է՝ ադրբեջանցիները բնակավայրը վերածել էին կրակակետի` որպես վահան օգտագործելով այնտեղ նախապես տեղափոխված թուրք մեսխեթցիներին:

«Օպերացիայից 2-3 օր առաջ, հայերը բարձրախոսներով հայտարարեցին ոչ միայն գործողությունների մասին, այլև խաղաղ բնակչությանն իրազեկվեց այն միջանցքի մասին, որտեղով խաղաղ բնակչությունը Կարկառ գետի հովտով պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Սակայն, ըստ ադրբեջանցիների, իշխանության համար պայքար մղող Ազգային ճակատի դրդմամբ, խաղաղ բնակչության մի մասը այդպես էլ դուրս չի բերվել Խոջալուից, մի մասին ուղղորդել են սխալ ուղղությամբ, իսկ միջանցքով Աղդամ հասած խաղաղ բնակիչների մի մասը գնդակահարվել է ադրբեջանցի գրոհայինների կողմից, որպեսզի Ադրբեջանում իշխանափոխության գործընթացը գլուխ բերվի, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:

Կրկնում եմ` Աղդամ բնակավայրի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ սեփական ժողովրդի դեմ վայրագություն, ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:

Տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական վայրագություններն ու սեփական ժողովրդի դեմ իրականացրած սպանդի մասին խոսող վկաները, դրանք արձանագրած օպերատորը, այն իր թերթում տեղադրած «Մոնիտոր»-ի խմբագիրն անհայտ անձանց կողմից հետագայում սպանվեցին, իսկ դրա մասին հրապարակային խոսողները տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկեցին, այսինքն` փորձ արվեց մաքրել հետքերը», - գրել է պատգամավորը:

Նա ավելացրել է նաև, որ հետագայում, սեփական պատմությունն ու դրա խայտառակ էջը խմբագրելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին այն վերագրել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, սակայն տեղի ունեցածն արդեն արձանագրվել ու փաստավավերագրական նյութերի էր վերածվել ոչ միայն ադրբեջանցիների (նրանցից շատերին հետո ֆիզիկապես ոչնչացրեցին), այլև արտերկրի լրատվամիջոցների ու լրագրողների կողմից

«Որքան էլ ՀՀ իշխանությունը լռում է հայերի նկատմամբ սպանդի և բռնի տեղահանությունների մասին, Ադրբեջանի հանցագործությունները, այդ թվում իր ժողովրդի նկատմամբ, միջազգայնորեն ամրագրված փաստեր են»:

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Одна из немногих реально суверенных стран. Когда падёт «гнилой режим Ирана»
    2025-06-19 10:11

    Иран – это гигант на глиняных ногах, и скоро власть аятолл рухнет под ударами Израиля! Да и вообще Исламская Республика похожа на поздний СССР – двоемыслие, показуха, ненависть к управленческой элите, коррупция, и за красивым фасадом скрывается гнилое нутро разочаровавшегося в исламском правлении общества.

  • Можно ли национализировать "Электросети Армении", и зачем это нужно Пашиняну?
    2025-06-19 09:50

    В связи с заявлением премьер-министра Армении Никола Пашиняна о необходимости национализировать "Электросети Армении", отраслевые ведомства (в первую очередь – министерство территориального управления и инфраструктур) пока не дают комментариев о том, какие возможности для этого предусмотрены в законодательстве. Поэтому Sputnik Армения попытался ознакомиться с ними самостоятельно.

  • АРЕСТ САМВЕЛА КАРАПЕТЯНА: ПАШИНЯН И ГРЗО ПЕРЕДАЮТ «ЭСА» ТУРЦИИ
    2025-06-19 09:46

    20 июня премьер-министр Армении Никол Пашинян отправляется с заранее анонсированным визитом в Анкару. В повестке дня переговоров с Реджепом Эрдоганом – вопросы нормализации двусторонних отношений в увязке с подписанием мирного соглашения между Ереваном и Баку. Об этом в своей статье на сайте Фонда стратегической культуры пишет российский политолог Андрей АРЕШЕВ. 

  • Удар по АЭС в Иране вызовет больше загрязнения, чем взрыв ядерной бомбы - МАГАТЭ
    2025-06-19 09:23

    Удар по иранской АЭС "Бушер" может привести к серьезному радиоактивному загрязнению, превышающему последствия ядерного взрыва, однако сам реактор взорваться не может. Об этом сообщил РИА Новости заместитель гендиректора МАГАТЭ Михаил Чудаков на полях Петербургского международного экономического форума.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ