Պետքարտուղարություն․ Ստամբուլում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների օրակարգում Ուկրաինան չի հիշատակվելու
Ուկրաինան չի հիշատակվելու օրակարգում, երբ հինգշաբթի Ստամբուլում հանդիպեն Միացյալ Նահագների և Ռուսաստանի պաշտոնյաները՝ իրենց համապատասխան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերաբերյալ բանակցությունների համար, ըստ Reuters գործակալության՝ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան:
«Հստակ լինելու համար նշենք, որ օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան։ Ուկրաինան օրակարգում ներառված չէ»,- էլեկտրոնային փոստով գործակալությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
Պատվիրակությունները, դրանց թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում անցկացված բանակցությունների ժամանակ պայմանավորվել են սկսել քննարկումները երկու երկրների դեսպանատների անգործության պայմաններում, ընդգծում է Reuters-ը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին Ստամբուլում՝ քննարկելու համար երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները։
«Նման հանդիպում տեղի կունենա վաղը Ստամբուլում»,- Կատար կատարած այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Հայտարարեցինք, որ մեր դիվանագետները, բարձր մակարդակի փորձագետները կհանդիպեն և կուսումնասիրեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ (ԱՄՆ) վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ռուսական դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք և միաժամանակ անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,-շեշտել է Լավրովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 11:48
Армении, "заморозившей" членство в ОДКБ, стоит трезво смотреть на возможности обеспечения своей безопасности, в том числе в коллективном формате. Об этом заместитель главы МИД России Александр Панкин заявил в интервью РИА Новости.
-
2025-06-21 11:44
Ни Россия, ни МАГАТЭ не располагают свидетельствами того, что Иран якобы хотел получить ядерное оружие, заявил президент России Владимир Путин в интервью телеканалу Sky News Arabia.
-
2025-06-21 10:52
Представители армянской общины в Сербии, Ливане и ряде других стран арест главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна рассматривают в контексте ситуации на Украине и напряженности на Ближнем Востоке.
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.