Եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք մեր հետագա գոյությունը․ Ռուբեն Վարդանյանի որդու ուղերձը
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մյուս հայ քաղբանտարկյալների։
«Եթե հայ բանտարկյալները, այդ թվում՝ հայրս, չազատվեն, ոչ մի հայ ապահով չի լինելու»,-նշում է Դավիթ Վարդանյանը։ Նա ընդգծում է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք հետագա սերունդների և հայ ժողովրդի գոյությունը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ժամեր առաջ հայտարարություն տարածեց՝ ահազանգ հնչեցնելով։ Փաստաբան Գենսերը կոչով դիմեց միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: «Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,-հայտարարել է Վարդանյանի փաստաբանը։
Նշենք նաև, որ Ռուբեն վարդանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարեց Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսի դեմ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.