Բոգդան ԲԵԶՊԱԼԿՈ․ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԻՇԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի նոր հոդվածը կոմունիկացիաների բացման վերաբերյալ:
«Իմ տեսանկյունից, Բաքուն և Անկարան ձգտում են գերիշխանության տարածաշրջանում և, մասնավորապես, այդ գերիշխանության միջոցով ցանկանում են հասնել Նախիջևանի և Ադրբեջանի միջև արտատարածքային ճանապարհի հաստատմանը, որի շրջանակներում կարելի է էքսպանսիա զարգացնել նաև հետագայում։
Ավելին, դա համապատասխանում է մի շարք այլ պետությունների շահերին, որոնք ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Մասնավորապես, դա Իսրայելն է, որն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ և միշտ, ի դեպ, դաշնակից է եղել Անկարայի հետ՝ չնայած հռետորաբանության ոլորտում առկա հակասություններին, քանի որ դա նրան հնարավորություն կտա ավելի շատ ազդեցություն և ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում և, հնարավոր է, ռազմական։ Եվ, իհարկե, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը դաշնակից պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի օգնությամբ ձգտում է ավելի մոտ լինել Միջին Ասիային՝ կասպիական տարածաշրջանին։ Եվ ոչ թե այնտեղ նավթ արդյունահանելու համար, քանի որ աշխարհում նավթատար շրջանները բավական շատ են, այլ Եվրասիայի գլխավոր տարածքներից մեկը վերահսկելու համար», — ասել է Բեզպալկոն։
Փորձագետի կարծիքով՝ որոշ ժամանակ անց Հայաստանին լրջորեն կառաջարկվի թուրքական կայսրության կազմում կամ գուցե Ադրբեջանի կազմում ընդգրկվելու նախագիծ:
«Խնդիրն այն է, որ միակողմանի զիջումների քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, միայն բերում է նրան, որ նրանից այդ զիջումներն ավելի շատ են պահանջում։ Հավանաբար, որոշ ժամանակ անց Հայաստանին լրջորեն կառաջարկեն թուրքական կայսրության կազմում կամ գուցե Ադրբեջանի կազմում ընդգրկվելու նախագիծ։ Կամ գուցե նույնիսկ սպառնան ռազմական ուժով։ Համոզված եմ, որ Եվրամիությունն ու Ֆրանսիան այս դեպքում Հայաստանին ոչ մի օգնություն չեն ցուցաբերի՝ պատճառաբանելով, որ դրա համար տեխնիկական հնարավորություններ չկան, այնուամենայնիվ, երկրները հեռու են իրարից, տարածաշրջանում Ֆրանսիան բազաներ չունի, և ֆրանսիացիները դժվար թե ցանկանան մեռնել կամ կռվել Հայաստանի համար։
Միակ առանցքային խաղացողը, որը կարող էր պահպանել կոնսենսուսն ու ստատուս քվոն տարածաշրջանում, Ռուսաստանն է։ Եթե Հայաստանի ղեկավարությունը գնա ռուս սահմանապահներին, զինծառայողներին հեռացնելու, Գյումրիում ռուսական ռազմակայանի ոչնչացման ճանապարհով, ապա այդ դեպքում, ինձ թվում է, որ Հայաստանը պարզապես դատապարտված կլինի», — եզրափակել է Բեզպալկոն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.