Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ՌԴ-Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԶՈՐՔՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԴԻՏԱՐԿԻ ՈՐՊԵՍ ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔ
Ռուսաստանը եվրոպական զորքերի ներկայությունն Ուկրաինայում կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի զորքերի ներկայություն։ Այս մասին Զիմբաբվեի արտգործնախարար Ամոն Մուրվիրայի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դիտարկելու ենք այդ զորքերի ներկայությունը ուկրաինական տարածքում այնպես, ինչպես դիտարկում էինք Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունը», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչ դրոշներով կքողարկվի այդ գործողությունը, միևնույն է, դա կլինի ՆԱՏՕ-ի երկրների զորքը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան Ուկրաինայում օտարերկրյա «խաղաղապահներ» տեղակայելու հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում։
«Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում։ Այդ բանավեճը բացահայտ թշնամական նպատակներով է իրականացվում։ Չէ՞ որ նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ եթե օտարերկրյա զորախումբ տեղակայվի Ուկրաինայում, արևմտյան երկրները չեն ցանկանա համաձայնության գալ խաղաղ կարգավորման պայմանների շուրջ, քանի որ այդ զորախումբը «փաստեր է ստեղծելու հողի վրա»։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի մասին՝ Լավրովն այն նյարդային է որակել։
«Մակրոնը, ինչպես հասկանում եմ, երեկ իր երկար, բավականին նյարդային հայտարարության մեջ ասաց, որ չի կարելի թույլ տալ, որ պատերազմն ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով», – ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան սպառնալիք է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը։
«Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին։ Եթե նա մեզ սպառնալիք է համարում, եվրոպական երկրների և Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի հանդիպում է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է», – ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը հնարավորություն ունի իր մտահոգությունները քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դա չի անում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած «քիչ թե շատ սթափ մարդ» պետք է հասկանա, որ Մոսկվային Եվրոպայի հետ զինված հակամարտություն պետք չէ։
Լրատվամիջոցները, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, հայտնում էին, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները գաղտնի քննարկում են հակամարտության ավարտից հետո Ուկրաինա համատեղ «խաղաղապահ ուժեր» ուղարկելու հարցը։ Աղբյուրները նշում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «դեռ լիովին հակված չէ» նախաձեռնությանը, մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է առաջ մղել Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, որը նախկինում քննարկվել է Վլադիմիր Զելենսկու և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Ավելի վաղ «Fox News»-ը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է մնում խաղաղ բանակցություններին:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը և անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշում ՆԱՏՕ-ի երկրներին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնան։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրերի պատրաստմամբ։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 11:10
Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.
-
2025-05-05 11:09
Skype 5 мая 2025 года официально прекратил работу. Компания Microsoft объявила о закрытии одного из самых известных сервисов видеосвязи, который более 20 лет оставался символом онлайн-общения. Как пишет 3dnews, пользователи могут перейти на Microsoft Teams.
-
2025-05-05 11:07
России мало украинских территорий, которые она уже захватила в ходе войны. Москва стремится к полному захвату Украины. Об этом заявил президент США Дональд Трамп в интервью программе Meet the Press на NBC News.
-
2025-05-05 11:06
Геноциды не являются уникальными. Однако Геноцид армян отличается от других тем, что идеология, подпитывавшая геноцид, не была побеждена. Турецкое правительство и значительная часть общества поощряют отрицание Геноцида армян. В последние месяцы Эрдоган не только усилил отрицание, но и хвастается ролью Турции в этнической чистке Нагорного Карабаха. Об этом сообщил Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства.