Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը, ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը։
«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»,-նշված է գրառման մեջ։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար ու հույս հայտնել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Եղիշե Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման որոշումը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել:
Լուրը գրասենյակից հերքել էին. գրառումից սակայն պարզ չէր՝ թե հատկապես ինչն էին հերքել՝ հրաժարակա՞նը, թե՞ գրասենյակի աշխատանքների խաթարումը։
ՀՀ վարչապետի աշխատակազմից ավելի ուշ ճշտել էին, որ Եղիշե Կիրակոսյանի կազատվի աշխատանքից ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 09:31
Президент Ирана Масуд Пезешкиан заявил в воскресенье, что его страна никогда не стремилась к приобретению ядерного оружия и не будет стремиться к этому в будущем, сообщает Mehr.
-
2025-05-12 09:29
Министр финансов США Скотт Бессент и торговый представитель Джеймисон Грир заявили в воскресенье, что они достигли соглашения с Китаем о сокращении торгового дефицита США, описав «существенный прогресс» в переговорах с китайскими официальными лицами, но не сообщив никаких подробностей по завершении двухдневных переговоров в Женеве, сообщает Reuters.
-
2025-05-12 09:27
Индия отправит вторую партию зенитно-ракетных комплексов Akash в Армению в июле, пишет индийское агентство IADN.
-
2025-05-12 09:25
Президент Украины Владимир Зеленский заявил, что лично будет ждать российского президента Владимира Путина в Турции в четверг, 15 мая, сообщает РБК-Украина со ссылкой на заявление президента Украины.