Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԿԱՆԽԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Ռուսաստանի միջամտությունը երեք անգամ կանխել է թուրքական ներխուժումը Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի առաջին փորձը եղել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին՝ Լաչինի միջանցքի բացումից անմիջապես հետո։ 1992 թ. մայիսի 20–ին թուրքական բանակը սկսեց մարտական տեղակայումը` Հայաստանի տարածք ներխուժելու համար:
«Հարձակումը կանխվել է միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջամտության շնորհիվ. ՌԴ Պետդուման այդ առիթով հատուկ լսումներ է անցկացրել այն ժամանակվա ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևի և ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի մասնակցությամբ՝ ՀՀ սահմանների մոտ թուրքական բանակի կտրուկ ակտիվացման վերաբերյալ։ Շապոշնիկովը շտապ մեկնել է Երևան և հենց օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Թուրքիայի ներխուժումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի»,– գրել է Շարմազանովը։
Շապոշնիկովի հայտարարության մասին անմիջապես զեկուցվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին, որը նույն օրը զանգահարել է Անկարա և պահանջել թուրքական զորքերի հետքաշումը ՀՀ սահմանից:
Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի 2–րդ փորձը կատարվել է հաջորդ տարի։ 1993 թ. փետրվարին թուրքական ԶՈւ 3-րդ դաշտային բանակը՝ 7 հազար զինծառայողներով, առաջ է քաշվել Կարս-Սարիղամիշ-Իգդիր գիծ՝ ստանալով Թուրքիայի կառավարության և ԶՈւ գլխավոր շտաբի նոր հրաման` ՀՀ տարածք ներխուժում նախապատրաստելու մասին։
«Ամեն ժամ իրավիճակը սրվում էր։ Մի քանի օր անց՝ 1993 թ. մայիսի սկզբին, ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը նախագահ Բորիս Ելցինի հանձնարարությամբ անսպասելի` մեկօրյա այցով գնաց Անկարա։ Մարշալը կտրուկ և հակիրճ ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ռուսական տեսակետը և անմիջապես վերադարձել ինքնաթիռ՝ չլսելով թուրքական նկատառումները»,– նշել է ԱԺ նախկին փոխխոսնակը։
Ըստ նրա փաստարկների` 3–րդ անգամ Թուրքիան փորձեց հարձակվել Հայաստանի վրա 1993 թ. սեպտեմբերին։ Թուրքական զինված ուժերի` Սարիղամիշի դիվիզիայի 220-րդ մեքենայացված և 9–րդ հրետանային խմբավորումները մոտեցել են ՀՀ սահմանին՝ կրակոցի հեռավորության վրա։ Թուրքիայի նոր վարչապետ Թանսու Չիլերը բացահայտ սպառնացել է զորք մտցնել, եթե հայկական հարձակումը Լեռնային Ղարաբաղում չդադարեցվի:
1993 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով հայկական բանակը բերվեց լիարժեք մարտական պատրաստության՝ ի նկատի ունենալով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը:
1993 թ. հոկտեմբերի սկզբին Մոսկվայում բախումներ տեղի ունեցան Ռուսլան Խասբուլատովի կողմնակիցների և կառավարական ուժերի միջև, որոնք աջակցում էին ՌԴ նախագահ Բորիս Ելցինին։
«Միայն Ելցինի հաղթանակը թույլ չտվեց թուրքական զորքերի ներխուժումը, որոնք մտադիր էին, այսպես կոչված, չափավոր հարվածել Հայաստանին»,– գրել է Շարմազանովը:
Այս բոլոր փաստերը, նրա կարծիքով, հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանի դաշնակիցը ՌԴ–ն է, իսկ գլխավոր սպառնալիքը` պանթուրքիզմը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 14:19
"Мы требуем, чтобы представители ООН отправились в бакинскую тюрьму и ознакомились с условиями содержания пленных, а также дали конкретную оценку состоянию здоровья и фактам насилия, которому они подвергались. Мы также требуем, чтобы представители ООН участвовали в фиктивных судебных процессах, поскольку информация доходит исключительно из азербайджанских источников",– отметил соучредитель партии "Страна для жизни" Месроп Аракелян.
-
2025-03-14 14:17
Я думаю, что, говоря о таких судьбоносных вопросах, наверное, неуместно судить по количеству требований. Об этом заявил сегодня, 14 марта, министр иностранных дел Арарат Мирзоян в ходе обсуждения в Национальном Собрании хода реализации программы правительства на 2024 год, отвечая на вопрос депутата фракции «Армения» Кристине Варданян о том, на какие уступки пошел Азербайджан в переговорном процессе.
-
2025-03-14 14:14
В Антикоррупционном суде проходят слушания по делу второго президента Армении Роберта Кочаряна и других. Председательствует на суде судья Саркис Петросян.
-
2025-03-14 14:12
Каждый день пребывания Никола Пашиняна у власти ставит под угрозу государственность и суверенитет Армении. Об этом говорится в заявлении, распространенном ИО РПА.