Последние новости

ՀԱՅԵՐՆ՝ «ԱՇԽԱՐՀԻ ԱՐԴԱՐԱԿՅԱՑՆԵՐԻ» ՇԱՐՔՈՒՄ. ՈՎՔԵՐ ԵՆ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԵԼ ՀՐԵԱՆԵՐԻՆ

Եվրախորհրդարանի որոշմամբ՝ ամեն տարի մարտի 6-ին նշվում է աշխարհի արդարակյացների օրը։ Աշխարհի արդարակյացները կամ աշխարհի ժողովուրդների արդարակյացները այլազգիներ են, որոնք փրկել են հրեաներին Հոլոքոստի ժամանակ՝ վտանգելով իրենց սեփական կյանքը: Այս մասին ասվում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ կայքում հրապարակված «Հայերն՝ աշխարհի ժողովուրդների արդարակյացների շարքում» վերնագրով հոդվածում։

«Հրեաներին օգնելը մեծ քաջություն և անձնազոհություն էր պահանջում։ Նացիստները մահվան սպառնալիքներ էին հնչեցնում յուրաքանչյուրի նկատմամբ, ով պատսպարում էր հրեաներին: Գինը, որը շատ փրկիչներ ստիպված էին վճարել, ամեն երկրում տարբեր էր։ Արևելյան Եվրոպայում գերմանացիները սպանում էին ոչ միայն հրեաներին պատսպարող մարդուն, այլև նրա ամբողջ ընտանիքին։ Արևմտյան Եվրոպայում բռնաճնշումներն այնքան էլ կոշտ չէին, բայց այնտեղ էլ շատ արդար մարդիկ սպանվեցին համակենտրոնացման ճամբարներում։

Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի պատմության «Յադ Վաշեմ» ինստիտուտի կողմից ճանաչված աշխարհի արդարակյացները 44 երկրից են, որոնց միավորում է մարդասիրությունն ու քաջությունը, ահաբեկչության դաժան պայմաններում լավագույն բարոյական հատկությունները պահպանելու ցանկությունը: 2023 թվականի սկզբին «Յադ Վաշեմ» ինստիտուտն աշխարհի արդարակյաց է ճանաչել ավելի քան 28 հազար մարդու։ Նրանց մեջ կան նաև հայեր։ Ըստ կայքի տվյալների՝ նրանք 24-ն են և նրանց է նվիրված «Armenia» անվանումով առանձին բաժինը: Սակայն այլ երկրների անվան տակ միավորված ցուցակները ուսումնասիրելիս պարզվել է, որ հայեր կան նաև դրանց մեջ, օրինակ՝ Հունաստանում և Ուկրաինայում։

«Յադ Վաշեմ» հուշահամալիրի կայքում բառացիորեն ասվում է հետևյալը.

«Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկողների թվում եղել են նաև հայեր, որոնցից շատերը վերապրել են Ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին։ Նրանք օգնում էին հրեաներին Եվրոպայի բոլոր անկյուններում, որտեղ իրենք ստիպված էին փախչել Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար՝ Ուկրաինայում, Ղրիմում, Բելառուսում, Ֆրանսիայում, Հունգարիայում և Ավստրիայում»։

Աշխարհի ժողովուրդների արդարակյաց ճանաչված հայերի ցանկում են՝

-Փիրուզա Բաղդասարյանը և նրա որդին՝ Սարգիսը։ Նրանք օգնում էին Շուրա-Ռիվկա Հասինային և նրա երեխաներին՝ Ռոզային և Արկադիին։

-Երվանդ և Էլբիս Բերկչյանները 6 ամիս շարունակ իրենց փոքրիկ բնակարանում թաքցրել են Յոզեֆ և Հելեն Գոլդհամերներին:

-Արա Երեցյանը կլինիկա է բացել և կեղծ փաստաթղթեր հանել 400 հրեա բժիշկների և նրանց ընտանիքների համար:

-Ժորժ Դիլսիզյանը և նրա որդին՝ Անդրե Գյուստավը իրենց տանը թաքցրել են Լեոնի և Սավիի ընտանիքի անդամներին։

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ