Последние новости

ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ ԵՎ ԱՆԴՐԵՅ ՌՈՒԲԱՆՈՎԻ. «ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆ․ ԻԼՅԻՉԻՑ ՄԻՆՉԵՎ ԻԼՅԻՉ»

Փաստագրական դրամայի հայերեն հրատարակության առիթով

Հայտնի է 1937 թվականի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի պլենումը, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության անդամ Անաստաս Միկոյանը, Միութենական կենտկոմի բաժնի վարիչ Գեորգի Մալենկովը (Ստալինի մահվանից հետո Խորհրդային կառավարության ղեկավար), ՆԳ Ժողկոմատի դահիճներից Միխայիլ Լիտվինովը և Լազար Արտմանը։ Թիֆլիսից գալիս է Լավրենտի Բերիան։ Հայտարարվում է ընդմիջում։ Ժողովը տևում է չորս օր։ Արդյունքում երկրում ծավալվում են բռնաճնշումներ։

Այս ամենը հայտնի է եվ բազմաթիվ անգամներ արծարծվել է մասնագիտական գրականության մեջ։ Սակայն՝ մի հետաքրքրական փաստ Միկոյանը մասնակցում է պլենումի աշխատանքների առաջին օրը և ապա երևում միայն վերջում, մնացած ժամանակ անհետանում է։ Վերջերս հայտնի է դարձել, որ նա այդ օրերին հատել է հայ-թուրքական սահմանը և հանդիպել Քեմալ Աթաթուրքի հետ։ Նրանց խոսակցության բովանդակությունը մինչ օրս գաղտնազերծված չէ։ Ենթադրում ենք, որ նշանավոր պլենումը ընդամենը քող էր՝ թաքցնելու արտաքին քաղաքանության մեջ կարևոր զարգացումներ։ Պատահական չէ, որ խոսակցությունը վարում էր հայազգի ղեկավարը։

 Ա. Հ. Միկոյանը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ Սպիտակ տանը: 1962 թվական, նոյեմբերի 28Անցնում է երկու տասնյակ տարուց քիչ ավելի։ Ավարտվել էր Երկրորդ աշխարհամարտը։ Միկոյանը, որը դեռևս 30-ականների սկզբին առաջին բարձրաստիճան խորհրդային ղեկավարն էր, որը մեկնել էր ԱՄՆ և կարևորագույն տեղ ուներ երկու գերտերությունների բանակցային գործընթացում ԱՄՆ փոխնախագահի (հետագայում՝ նախագահ) Ռիչարդ Նիքսոնի հետ, հանդիպման ընթացքում անդրադառնում է հայերի վիճակին Թուրքիայում և որոշակի անհանգստություն հայտնում։ Արձանագրություններն առկա են։ Ակնհայտ է, որ թե' առաջին, և թե' երկրորդ դեպքում լուրջ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հայերի վիճակին, որի շնորհիվ, և դա անհերքելի փաստ է, ապահովված է եղել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։

Հետևություն՝ բանակցություններն արդյունավետ են, երբ դրանք վարում են քաղաքական հսկաները, գործիչներ, որոնք իրական ուժ են ներկայացնում, գրագետ են ու պատասխանատու։

Ստաս Նամինի ու Անդրեյ Ռուբանովի «Անաստաս Միկոյան Իլյիչից մինչև Իլյիչ» փաստագրական դրաման նվիրված է հենց այդպիսի քաղաքական հսկային՝ ականավոր գործիչ Անաստաս Միկոյանին։ Գիրքը բազմիցս հրատարակվել է Մոսկվայում,ավելի ուշ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Երևանում։ Թարգմանությունն իրականացրել է երկրի լավագույն պատմաբաններից՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆսեոր Խաչատուր Ստեփանյանը։Այն հանգամանքը, որ բարձրորակ մասնագետը աշխատանքը իրագործել է հայալեզու գրքի ստեղծման գործում, ուր զետեղված են նաև տարբեր սկզբնաղբյուրներ, դարձնում են այն գիտականորեն արժանահավատ։ Հայերեն թարգմանությունում տեղ են գտել աղբյուրագիտական պարզաբանումներ, առկա է գիտական ապարատը, որը կարող էր կատարել բարձրորակ մասնագետը միայն։

Գրքի հեղինակներից Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյանի թոռը, մշակութային ասպարեզի ճանաչված գործիչներից է, որն ունի միջազգային ճանաչում։

Անաստաս Միկոյանը տասը թոռ ուներ, բայց Ստասը նրա ամենասիրելին էր։ Միկոյանն ասում էր՝ նախ, որ տղա է, երկրորդ՝ հայուհուց է։ Այնպես որ, Ստաս Նամինը կատարել է ոչ միայն հսկայածավալ օգտակար, այլև շնորհակալ աշխատանք։

Գրքում անդրադարձ է կատարվում Անաստաս Միկոյանի մանկության ու հասունության ժամանակահատվածին՝ 1906-1917 թթ, ապա Բաքվի կոմունային՝ 1917 թ մարտ-1919 թ սեպտեմբեր, Նիժնի Նովգորոդում և Ռոստովում աշխատանքի տարիներին՝ 1919-18 թթ, ԽՍՀՄ սննդի արդյունաբերության կազմակերպման աշխատանքներին՝ 1930-1941 թթ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին և հետպատերազմյան ժամանակահատվածին՝ 1941-1953 թթ։ Մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում Միկոյանի դերը ապաստալինականացման ժամանակահատվածում՝ որպես խորհրդային դիվանագիտության հակաճգնաժամային կառավարիչ՝ 1953 -1964 թթ, անդրադարձ է կատարվում Միկոյանին որպես ԽՍՀՄ նախագահի և նրա կյանքի վերջին տարիներին՝ 1963-1978 թթ։

Միկոյանը, ընդունելով մարքսիստական գաղափարախոսությունը, ակտիվ մասնակցություն է ունենում բոլշևիկյան կուսակցության գործունեությանը Կովկասում, ապա Ռուսաստանում։ Հինգ անգամ բանտարկվում է։ Առանձնահատուկ տեղ է գրավում նրա աշխատանքը Բաքվի կոմունայում։ Պատահական չէ, որ իր զավակներին Միկոյանը կոչել է նահատակված կոմիսարների անուններով։ Ասում են՝ Ստալինը նրան մեկընդմեջ դիմում էր որպես քսանյոթերորդ կոմիսար, ակնարկելով, Բաքվի կոմիսարների գնդակահարություններից զերծ մնալուն, այդպիսով իրեն հատուկ վերաբերմունքը դրսևորելով միշտ վախի մեջ պահել անմիջական շրջապատը։ Սակայն իրականությունը նկարագրվում է ինչպես անձամբ Միկոյանի կողմից, այնպես էլ Ստեփան Շահումյանի որդու՝ Սուրեն Շահումյանի կողմից, որն անձամբ ականատեսն է եղել այդ ողբերգական դեպքերի։

 Գրքի շապիկն էԱնսատաս Միկոյանի կազմակերպչական տաղանդը ակնհայտորեն դրսևորվեց ԽՍՀՄ սննդի ապահովման, ներքին և արտաքին առևտրի, երկրի նյութա-տեխնիկական մատակարարման ղեկավարման հարցերում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա հանդիսանում էր բանակի սննդի կազմակերպման, արդյունաբերական ձեռնարկությունները՝ դեպի երկրի արևելք տեղափոխման հետ կապված խնդիրների լուծմանը։ Համաշխարհային պատմությունը նման գործունեության ծավալներ երբևէ չի ունեցել։ Ընդունված էր, որ բարձրագույն ղեկավարության գործիչները հոբելյանների առիթով արժանանում էին ոսկե աստղերի։ Միկոյանը պարգևատրվել է 1943 թվականին բացառիկ արդյունավետ գործունեության համար։

Խորհրդային բազմազգ երկրին անհրաժեշտ էր կերակրել ժողովրդին։ Միկոյանը ճշմարտացիորեն գնահատում էր, որ 30-ականների կեսերից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը Միացյալ Նահանգներում է և ոչ թե Եվրոպայում կամ այլուր։ Հենց այդ շրջանից սկսվում են նրա բազմաթիվ այցելությունները Միացյալ Նահանգներ։ Հիմք է դրվում պահածոների, ամենատարբեր մթերքների վերամշակման արդյունաբերությանը։ Միկոյանի նախաձեռնությամբ են առաջ եկել երշիկի տարբեր տեսակների, նրբերշիկի, պաղպաղակի, խտացրած կաթի, անգամ՝ սովետական շամպայն հասկացությունները և վերջիններիս զանգվածային արտադրությունը, այն էլ, կրկին, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ծավալով։

Կարևոր է նշել, որ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաները, հաշվի էր առնվում հսկայական երկրի առանձնահատկությունները և սննդատեսակներում չէին օգտագործվում արհեստական բաղադրիչները։ Միկոյանին է պատկանում նշանավոր արտահայտությունը՝ «Գովազդը առևտրի շարժիչ ուժն է»։

50-ական թվականներից մինչև 60-ականների առաջին կեսը Անաստաս Միկոյանը խոշորագույն դերակատարում ունեցավ դիվանագիտության ասպարեզում։ 1957 թվականին ամերիկյան «Թայմը» (Time) շաբաթահանդեսնի համարներից մեկի շապիկը զարդարում էր Միկոյանի դիմանկարը, որը նման պատվի էր արժանացնում քաղաքական գործիչներից, պետական առաջին դեմքերին, իսկ Հարվարդի համալսարանը մասնագետների շրջանակում հարցում էր անցկացրել, թե ո՞վ է XX-րդ դարի հակաճգնաժամային թիվ մեկ գործիչը։ Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ Միկոյանը։ Եվ դա այն դեպքում, երբ ցանկում ընդգրկված էին հիմնականում պետության առաջին ղեկավարների անուններ։ Միկոյանը եղել է հիմնական բանախոսը Բեռլինի ճգնաժամի ընթացքում, երբ աշխարհը կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, վճռորոշ դեր է ունեցել Կարիբյան ճգնաժամի հաղթահարման գհործում, երբ միջուկային պատերազմն անխուսափելի էր թվում։ Միկոյանն հիմնական բանակցողն է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի հետ բանակցություններում։ Միկոյանի մահվան առիթով ցավակցական հեռագրեր են հղել աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչները, չնայած նա արդեն երկարատև ժամանակ հանգստի էր կոչված և այլևս չուներ այդ շրջանի խորհրդային իշխանության համակրանքը։

Անաստաս Միկոյանը համաշխարհային չափանիշովգործիչ էր։ Նա դատում էր և գործում՝ ելնելով աշխարհում տեղի ունեցող երևույթներից։ Իր առջև դրված խնդիրները, այդ թվում՝ հարցերը, որոնք առնչվում էին հայության հետ, նա դիտարկում էր այդ համատեքստում, ինչն էլ ապահովում էր լուծումների արդյունավետությունը։ Կարելի է լսել հետևյալ կարծիքը՝ իսկ ի՞նչ է արել Միկոյանը Հայաստանի և հայերի համար։ Կարելի է պատասխանել հետևյալ կերպ՝ նա երկու անգամ փրկել է աշխարհը միջուկային պատերազմից, իսկ հայերի և Հայաստանի կործանումը երկրագնդից դուրս չեն։ Իսկ նրանք, ովքեր դատում են գավառական մակարդակով, ապա ապավինենք 50-60-ական թթ Հայաստանի խորհրդային ղեկավարության հուշերին, որոնց այցերի ժամանակ Մոսկվա, առաջին հանդիպումը Միկոյանի հետ էր լինում, որից հետո լուծում էին ստանում հանրապետության բազում խնդիրներ։

Ի դեպ՝ գավառականության և գավառամտության մասին։ Այն կապ չունի, թե ուր և որտեղ է ծնվել ապագա քաղաքական գործիչը։ Միկոյանը Սանահինից էր, պարզ, գյուղական ընտանիքից։ Բայց կրողն էր որոշակի գաղափարախոսության, որը կարելի էր ընդունել իսկ հիմնականում՝ ոչ, և մտածում ու գործում էր լայնածավալ։ Մեր օրերում Հայաստանի քաղաքական շրջանակներում գերիշխում է մարտնչող գավառականությունը, երբ աթոռը պահպանելու համար ոտնահարվում են ազգային արժեքները, հայոց պատմությունը, իրերն ու երևույթները դիտարկվում նեղ տեղական մակարդակով։ Գավառականը չի առաջնորդվում որևէ գաղափարախոսությամբ։ Այդ պատճառով, լինելով կիսագրագետ, ստեղծում է իրը, նպատակ հետապնդելով հիմնավորել դավաճանությունը, թշնամանքը սեփական ազգի նկատմամբ։ Գավառամիտը չունի անհրաժեշտ կրթական որակ, չի տիրապետում օտար լեզուներին, բայց խոսում է դրանցով՝ դառնալով ծիծաղի առարկա։ Գավառականը բազում կոմպլեքսների մեջ է և ունեցել է դաժան մանկություն, զուրկ է ընտանեկան դաստիարակությունից։ Զգեստներ են փոխում, երթևեկում շքեղ մեքենաներով, ուտում, խմում, ճանապարհորդում և այդպիսինների հասկացողությամբ՝ վայելում կյանքը։ Խեղկատակություն։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որին երբեք չի կարելի մեղադրել խորհրդային կարգերի նկատմամբ դրական զգացմունքների համար, տարիներ առաջ մի գրառում կատարեց «Երանի Հայաստանի նախագահը լիներ Միկոյանի նման մեկը»։

Ավելի լավ չես ասի․․․

Ռուբեն ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

1. Ստաս Նամին. Ճանապարհ դեպի Արցախ: Կտավ, յուղաներկ, 150x100 սմ, 2015 թ. Կտավը վրձնել է Արցախ կատարած այցի ժամանակ

2. Ա. Հ. Միկոյանը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ Սպիտակ տանը: 1962 թվական, նոյեմբերի 28

3. Գրքի շապիկն է

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Артак ЗАКАРЯН: «ПРИВЕДЕННЫЙ НАМИ» НИКОЛ И ПОЛИТИЧЕСКИЕ РЕКОРДЫ ЕГО СУДЕБНО-ПРАВОВОЙ СИСТЕМЫ
    2025-03-13 10:42

    Политические преследования в отношении оппозиции имели и имеют для ГД одну цель: сохранить свое губительное для нации правление и поставить его на службу интересам Азербайджана и Турции, и следующий сезон репрессивных шоу – для отвлечения внимания народа от всего этого, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян, добавив: беда в том, что Армения стоит перед угрозой новых тяжких вызовов… Публикацию полностью приводим ниже.

  • Татевик АЙРАПЕТЯН: ГАЗОПРОВОД НЕ ТОЛЬКО ДЛЯ НАХИДЖЕВАНА, РАЗГОВОРЫ О СЮНИКЕ ЗДЕСЬ НЕСПРОСТА
    2025-03-13 09:51

    Даже в этой ситуации у Армении есть исключительный ресурс в лице проживающих в Спюрке и работающих в различных структурах влиятельных армян, которые наверняка задействуют свои ресурсы для Армении, если увидят, что государство заинтересовано в усилиях по предотвращению довольно опасных процессов, однако сегодня Армения не применяет эти исключительные и важные рычаги, хотя Азербайджан становится все более агрессивным и опасным, написала в своем ТГ-канале эксперт по Азербайджану Татевик Айрапетян.

  • Менуа СОГОМОНЯН: ПАШИНЯН В ПОИСКАХ НОВОГО ПОЛИТИЧЕСКОГО ХОЗЯИНА – ВСЯ НАДЕЖДА НА ЭРДОГАНА
    2025-03-12 11:18

    ЕС в состоянии шока пытается решить вопрос собственного зонтика безопасности, разворот в сторону Москвы чреват потерей электората, и остается только Эрдоган, который имеет наибольшее влияние на Алиева и, наверное, может ценой новых уступок со стороны Армении отговорить его от запланированного акта агрессии против Армении, написал на своей странице в ФБ член инициативы «Айакве» Менуа Согомонян, коснувшись интервью Пашиняна представителям турецких СМИ.

  • "ГРЕЗЫ" НЕЛЛИ ДАНИЕЛЯН НА ВДНХ
    2025-03-12 11:00

    Пространство культуры и искусства всегда балансирует на грани миров - реального и идеального. И эта приоткрытая завеса тайны, формируемая искусством, манит человека и не дает ему потеряться в рутине жизни и проблем. Именно таким окном в параллельный мир стала прошедшая недавно в арт-пространстве павильона N68 "Армения" на ВДНХ персональная выставка известной художницы Нелли Даниелян под названием "Грезы". Выставка открылась 15 декабря 2024 года и длилась до 1 марта 2025 года. Волшебство и торжество магии цвета - такими словами можно выразить атмосферу этой выставки.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ