Կարինե ՄԻՆԱՍՅԱՆ․ ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՕՐՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը մի օրում չի ընդունվել, ինչպես սիրում են ասել: Դրա մասին մարտի 10-ին «Եվրամիությունը և/կամ Եվրասիական տնտեսական միությունը. Հայաստանի հեռանկարներն ու հնարավորությունները» ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։
«Դեռևս 2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում արդեն սկսել էր ուսումնասիրվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը։
Ստեղծվել էր աշխատանքային խումբ և իրականացվել էին մեծ թվով ուսումնասիրություններ, որոնք հանգեցրին բարձրագույն ղեկավարության առաջարկություններին Եվրասիական տնտեսական միությանը միանալու անհրաժեշտության վերաբերյալ:
ԵԱՏՄ-ին միանալու որոշման ժամանակ Հայաստանն արդեն վարում էր առևտրային քաղաքականություն՝ այսպես կոչված, Վաշինգտոնյան կոնսենսուսի շրջանակում (այն տարիներին Հայաստանում որդեգրված ազատականացման քաղաքականությունը)։
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում սկսեց զարգանալ շուկայում ապրանքների անվտանգության վերահսկողության ոլորտը։
Շատ կարևոր ոլորտ է էներգետիկ անվտանգությունը։ Գազի գինը էական բաղադրիչ է, և հիմա շատ կարևոր է, որ մենք Ռուսաստանից գազ ստանանք ամենացածր գներով, ինչպես նաև միջուկային վառելիք։ Կարևոր է նաև Հայկական ատոմակայանի սպասարկման հարցը։
Բացի դրանից, այդ ժամանակ Հայաստանից մոտ 2 միլիոն ներգաղթյալներ են եղել Ռուսաստանի տարածքում։
Հաշվի առնելով Հայաստանում մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը, այս խնդիրը ևս սկզբունքային նշանակություն ունեցավ։
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը երկրից մեկնող աշխատուժի համար հավասար պայմաններ է ստացել։
Դա նաև տնտեսական ինքնիշխանության ընդլայնմանն առնչվող հարց է։ Եվրասիական տնտեսական միությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ազդում է տնտեսական քաղաքականության վրա 180 միլիոնանոց շուկայում։
Երկրների միջև շահերի մակարդակով իրական երկխոսություն կա և համապատասխան զիջումներ միշտ առկա են՝ ի տարբերություն Եվրամիության, որտեղ որոշումները բոլորովին այլ կերպ են ընդունվում, և փոքր երկրներն ընդհանրապես ազդեցություն չունեն։
Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանում կարծում էին, որ հնարավորություն ունի ապահովելու կապը եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև»,- նշել է Մինասյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 11:10
Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.
-
2025-05-05 11:09
Skype 5 мая 2025 года официально прекратил работу. Компания Microsoft объявила о закрытии одного из самых известных сервисов видеосвязи, который более 20 лет оставался символом онлайн-общения. Как пишет 3dnews, пользователи могут перейти на Microsoft Teams.
-
2025-05-05 11:07
России мало украинских территорий, которые она уже захватила в ходе войны. Москва стремится к полному захвату Украины. Об этом заявил президент США Дональд Трамп в интервью программе Meet the Press на NBC News.
-
2025-05-05 11:06
Геноциды не являются уникальными. Однако Геноцид армян отличается от других тем, что идеология, подпитывавшая геноцид, не была побеждена. Турецкое правительство и значительная часть общества поощряют отрицание Геноцида армян. В последние месяцы Эрдоган не только усилил отрицание, но и хвастается ролью Турции в этнической чистке Нагорного Карабаха. Об этом сообщил Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства.