ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ․ ՀՀ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանում հայ գերիներին հյուպատոսական այցելությունների հնարավորություն ստանալու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա ընդգծեց, որ դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցման ռիսկերը։деятельности МККК в Азербайджане.
Իրավապաշտպանի խոսքով, հյուպատոսական այցելությունները նպաստում են խոշտանգումների կանխարգելմանը, բանտարկյալների իրավունքների իրացմանը, նրանց բժշկական օգնության տրամադրմանը և, առհասարակ, շատ կարևոր են մեկուսացման սպառնալիքների առումով։
«Քաղաքական և դիվանագիտական առումով (այժմ) ձեռնարկված միջոցները բավականաչափ ամբողջական չեն, դրանք չափազանց սահմանափակ են և չեն կարող ապահովել գերիների ազատ արձակումը։ Մեկուսացումը վերացնելու միակ ճանապարհը հյուպատոսական ծառայությունների մատուցումն է։ Այս ամբողջ ընթացքում Հայաստանը դրանք չի տրամադրել՝ պատճառաբանելով դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը (Ադրբեջանի հետ), սակայն միջազգային իրավունքը նախատեսում է փոխարինող գործիքներ։ Այդպես, այդ ծառայությունները կարող են պատվիրակվել երրորդ, չեզոք երկրներին, օրինակ՝ Շվեյցարիային, Սկանդինավյան երկրներին»,- ընդգծեց Սահակյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանում հայ գերիների հարցը բավականին բարդ է և բազմագործոն, նրանց իրավունքների պաշտպանությունը վտանգի տակ է։
«Ներկայումս միջազգային կառույցների ներգրավմամբ մենք կարող ենք պաշտպանել նրանց կյանքը, սակայն գերիների ֆիզիկական անձեռնմխելիությունն ու անվտանգությունը խախտված են։ Հայրենիք վերադարձած անձանց (նախկին գերիների) վկայությունները ցույց են տալիս, որ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, բռնության տարբեր դրսևորումները լայնորեն տարածված են, և հայատյացության համատեքստում կրում են կանոնավոր բնույթ»,- նշեց Սահակյանը։
Նշելով Ադրբեջանում հայ գերիների իրավունքների պարբերական խախտումները՝ իրավապաշտպանն ասաց, որ իրավիճակը դառնում է կրիտիկական։ «Իրավական գործընթացներ են ընթանում, բայց դրանք ներկայումս չեն կարող հանգեցնել դատական ակտերի ընդունմանը, մի քանի տարի կպահանջվի իրավական դիրքորոշում ձևավորելու համար, և այս հարցում հիմնական ճանապարհը քաղաքական է։ Քաղաքական առումով պարզ է, որ կոչերն ինտենսիվացել են, Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, բայց դրանք բավարար չեն այս խնդիրը լուծելու համար»,- եզրափակեց Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 11:10
Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.
-
2025-05-05 11:09
Skype 5 мая 2025 года официально прекратил работу. Компания Microsoft объявила о закрытии одного из самых известных сервисов видеосвязи, который более 20 лет оставался символом онлайн-общения. Как пишет 3dnews, пользователи могут перейти на Microsoft Teams.
-
2025-05-05 11:07
России мало украинских территорий, которые она уже захватила в ходе войны. Москва стремится к полному захвату Украины. Об этом заявил президент США Дональд Трамп в интервью программе Meet the Press на NBC News.
-
2025-05-05 11:06
Геноциды не являются уникальными. Однако Геноцид армян отличается от других тем, что идеология, подпитывавшая геноцид, не была побеждена. Турецкое правительство и значительная часть общества поощряют отрицание Геноцида армян. В последние месяцы Эрдоган не только усилил отрицание, но и хвастается ролью Турции в этнической чистке Нагорного Карабаха. Об этом сообщил Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства.