Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՀՀ ԳԱՆԳԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն:
Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց):
Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:
Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն:
Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք», – գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 13:00
Замминистра обороны Армении Арман Саркисян признал существование проблем с оперативностью предоставления информации о ситуации на границе.
-
2025-05-05 12:58
Вчера утром, в промежутке между 10:00 и 11:00, в селе Мармарик укрупнённой общины Цахкадзор распространились слухи, что двухлетний ребёнок упал в реку Мармарик.
-
2025-05-05 12:55
Военно-политический кабинет Израиля в ночь на понедельник единогласно одобрил план расширения операции в секторе Газа. Об этом советник канцелярии израильского премьера Дмитрий Гендельман сообщил в Telegram-канале.
-
2025-05-05 12:52
Заявления руководства США о полной ликвидации иранской ядерной программы являются деструктивными и только мешают заключению сделки, заявил на еженедельной пресс-конференции в понедельник официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.