ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԲԱՑ ԹՈՂՆԵՆ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական Արցախի հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը գոյություն չունի աշխարհաքաղաքական վակուումում, և մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող ազդեցություն չունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Դրանց դրսևորումներից մեկը դարձավ արցախցիների ակնհայտ ակտիվացումը Հայաստանում։ Դա դրսևորվում է ոչ միայն Բաքվում գտնվող հայ ռազմագերիների աջակցության ակցիաների շրջանակում, այլև մի շարք այլ գործընթացներում։
Այսպես, հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով, արդեն մոտ երկու ամիս է, ինչ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում պարբերաբար գումարվում են Արցախի Ազգային ժողովի նիստեր։ Արցախի պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ՝ հույս ունենալով վերադարձնել արցախցիների հարցը միջազգային օրակարգ։
Այդպիսի ակտիվացումը միայն կարելի է ողջունել։ Եթե հենց արցախցիներն ու Արցախի ղեկավարությունը չզբաղվեն իրենց հարցերով, մեծ է հավանականությունը, որ այս թեման կմոռացվի։ Միևնույն ժամանակ, կարևոր է շեշտել, որ Արցախի քաղաքական ղեկավարության համար չափազանց կարևոր է գոնե այս անգամ հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացների էությունը, պարզել, թե ումը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո և հենց այդ կենտրոնի հետ ծավալել առավել ինտենսիվ աշխատանք, առավել ևս, որ այդ կենտրոնը պատրաստ է։
Ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունն այս փուլում կարող էր «խաղադրույք» կատարել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցային գործընթացի վրա։ Այս համատեքստում կարևոր է հստակ սահմանել միջազգային հանրության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի առաջնահերթությունները։
Պետք է զուգահեռ աշխատել արցախցիների Հայրենիք վերադառնալու հարցի շուրջ (որը իրավական հարթությունում չի կարող համեմատվել Բաքվի՝ ադրբեջանցիներին Հայաստան բնակեցնելու պահանջի հետ, ինչը մանրամասն բացատրել է ՀՀ նախկին ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը), ինչպես նաև անհրաժեշտ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, թեկուզ այս փուլում «կրճատված» ձևաչափով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ (Մոսկվային ևՎաշինգտոնին անհրաժեշտ են «success story»-ներ հարաբերությունների վերականգնման ճանապարհին):
Բացի արտաքին ոլորտում ակտիվ լինելուց, տրամաբանական կլիներ ակտիվություն ցուցաբերել նաև ներքաղաքական դաշտում։ Պետք է ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, որպեսզի «ռիսկի չդիմի» և գնա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Արցախցիներն, ընդհանուր առմամբ, ներկայիս իրավիճակում են հայտնվել հենց իրենց անտարբերության պատճառով ՀՀ ներքաղաքական գործընթացներին հանդեպ։ Այդ անտարբերությունն, արցախյան էլիտայի դիտորդի կարգավիճակը թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին հանձնել Արցախը։
Արցախի ղեկավարությունը չի կարող իրենթույլ տալ այդպիսի շռայլություն, ինչպիսին հերթական անգամ հնարավորությունը բաց թողնելն է։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.