ԶՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆՆԱՆԵՐՈՎ ՍՈՒՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ»
Նիկոլի երեկվա անկեղծացումները, որոնք հասարակության վրա տեղացին «թուրք լրագրողների» հետ հարցազրույցի տեսքով, միանշանակ կարելի է բնորոշել որպես հայ ժողովրդի դեմ տեղեկատվական տեռորի հերթական ալիք։ Նույնիսկ հաշվի առնելով այն, որ առանձնակի նոր ոչ մի բան դրանցում չկար։ Ամեն դեպքում պարզ է, որ այդ ամենը նախապատրաստվել է բնավ ոչ Երևանում և ոչ էլ նույնիսկ Արևմուտքում (ժամանակները փոխվել են), այլ Անկարայում։ Թուրքիայից և Ադրբեջանից անմիջապես հաջորդած հայտարարությունները դրա լավագույն ապացույցն են։
Սակայն տվյալ դեպքում կցանկանայի ուշադրություն հրավիրել օկուպացիոն ռեժիմի ղեկավարի հայտարարություններից մեկի, բնավ ոչ ամենացնցողի վրա. հայության համար վերջին շաբաթների ամենահրատապ թեմայի վերաբերյալ։ Խոսքն, իհարկե, գերիների ու պատանդների ճակատագրի մասին է, որոնց հարցում միջազգային արձագանքի համատեքստում հնարավոր եղավ որոշակի բեկման հասնել բացառապես հենց Ռուբեն Վարդանյանի գործողությունների և Հայաստանում ու Սփյուռքում հասարակական ակտիվության շնորհիվ։
Եվ այսպես, Նիկոլը հայտարարեց, որ «նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում, թող ասեն, թե ինչ է պետք անել»։ Եվ խրատաբար հավելեց. «Հրապարակային հայտարարությունները պետք է արվեն այնպես, որ օգուտ տան»: Թե ինչու իր և իր ենթակաների կողմից «պատշաճ կերպով» արված հրապարակային հայտարարությունները ոչ մի օգուտ չտվեցին, սույն սուբյեկտը, բնականաբար, չբացատրեց։ Ասենք, դա առանձնապես կարևոր էլ չէ տվյալ համատեքստում, քանզի ամեն ինչ այնքա՜ն ակնհայտ է:
Հայ ժողովրդի դեմ հանցագործությունների գծով Փաշինյանի գլխավոր հանցակիցներից մեկը՝ Արաբատ Միրզոյանը 10 օր առաջ թվարկեց այն քայլերը, որոնք իշխանությունները ձեռնարկում են հայ գերիներին ազատելու համար. ՀՀ ԱԳՆ կոչեցյալի հայտարարությունը՝ դատական խեղկատակության դատապարտումով, իր՝ Արաբատի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում և հանդիպումները ԿԽՄԿ ղեկավարի և ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ։ Եվ դեմքի կարևոր արտահայտությամբ հավելեց, թե իբր՝ դա «աշխատանքի լոկ տեսանելի մասն է»։ Մի կողմ թողնենք ԱԳ նախարարի բանիմացության հարցը, որը համոզված է, թե բարդագույն խնդրի լուծման այլ միջոցներ, բացի իր «ծանրակշիռ» հայտարարություններից, ելույթներից ու հանդիպումներից, միջազգային պրակտիկայում գոյություն չունեն։ Նշենք միայն, որ Միրզոյանի ԱԳՆ-ը չարձագանքեց նույնիսկ Ալիևի պահանջով Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի առաջիկա փակմանը և այն սպառնալիքներին, որոնցով լի է դա հայ գերիների ու պատանդների համար:
Իսկ փաստն այն է, որ միջազգային իրավունքի ոլորտի մասնագետները բազմիցս նշել են այն միջոցառումների շարանը, որոնք ցանկացած երկրի կառավարություն պարտավոր է ձեռնարկել սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար: Մասնավորապես, այդ մասին երկու անգամ խոսել է Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։
Ահա նրա առաջարկած քայլերից ընդամենը մի քանիսը. հրապարակային աջակցություն գերիների ընտանիքներին, դիմում դաշնակից երկրներին՝ «դատարանի» նիստերին իրենց ներկայացուցիչներին ուղարկելու խնդրանքով, բանակցություններ Բաքվի հետ՝ հայկական կողմի դիտորդների ներկայության շուրջ, օգնության խնդրանք ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդներից, դատավարությունների շարունակում և ընդլայնում ՄԱԿ-ի դատարանում և ՄԻԵԴ-ում, դիմում համաշխարհային կրոնական հանրությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին…
Հայ իրավապաշտպանները մատնանշում են նաև հյուպատոսական ծառայությունների մատուցման հասնելու հնարավորությունը նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում՝ այդ ծառայությունները երրորդ երկրներին պատվիրակելու միջոցով:
Նշված ամենից ո՞րն են արել Փաշինյանն ու Միրզոյանը։ Հարցն, անշուշտ, հռետորական է։ Եվ պատասխանը ենթադրում է երկու տարբերակ. կա՛մ նրանք չեն ցանկանում գործուն քայլեր ձեռնարկել, կա՛մ այնքան բթամիտ են, որ չեն հասկանում, նույնիսկ երբ նրանց հստակ ու կոնկրետ բացատրում են։ Պետք չէ խելքի ծով լինել՝ հասկանալու համար, որ Փաշինյանի «կշտամբանքը», թե իրենց պետք է ասեն՝ ինչ անել, միանշանակ ապացուցում է առաջինը։
Մինչդեռ մարտի 12-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ֆեյսբուք սոցցանցում արեց հետևյալ գրառումը. «Հայաստանի իշխանությունները ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ չեն բարձրացնում արցախահայ պատանդների հարցը, այդ թեմայով քննարկումներ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ ամերիկյան կողմն ինքն է անդրադառնում այդ խնդրին»։
Ըստ էության, մեզ համար դրանում ոչ մի նոր ու զարմանալի բան չկա. թերևս միայն փաստի հստակ արձանագրում ANCA-ի ղեկավարի կողմից, որը ամենայն հավանականությամբ տեղեկատվություն է ստանում ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչներից։ Այս ամենը կարող է զարմացնել միայն հենց ամերիկացիներին։ Իսկ մենք կարող ենք հիշել, թե ինչպես 2022 թվականին Ֆրանսիայի Սենատում ընդունվեց բանաձև՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու կառավարությանն ուղղված կոչով, և ինչպես Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը բացահայտ ու հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմում իրենց նման խնդրանքով։
Զրո գործողություն ու ստի տոննաներ. սա Նիկոլի ու Արաբատի մասին է։ Եվ եթե անգամ նրանք վերջին օրերին մի քանի բառ մրմնջացին գերիների և Բաքվում ընթացող «դատավարության» մասին, ապա դա արվեց բացառապես հարկադրված, հասարակական ճնշման տակ։ Ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե Փաշինյանի սեփական խոստովանությամբ՝ միլիոնավոր հայերի համար կարևորագույն և ցավոտ այդ հարցը չի շոշափվել Ադրբեջանի հետ «բանակցություններում» և արտացոլված չէ «խաղաղության համաձայնագրում»։
Նրանք չեն անի ոչ մի բան, ինչը չի բխում իրենց թուրք տերերի շահերից։ Հետևաբար, նրանք երբեք չեն ձեռնարկի որևէ բան այն ամենից, ինչ առաջարկում են իրավաբանները, և ինչը կարող է գոնե մի փոքր թեթևացնել հայ գերիների վիճակը։ Կասկածից վեր է նույնիսկ այն, որ Նիկոլն ու Արաբատը ուրախ են Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության փակման առթիվ. ինչքան սուղ տեղեկատվություն, այնքան քիչ խնդիրներ իրենց համար։
Ասենք, Գենսերի թվարկածներից ինչ-որ բան նրանք այնուամենայնիվ մտադիր են անել, բայց հակառակ իմաստով. ոչ թե շարունակել ու ընդարձակել Ադրբեջանի դեմ դատավարությունները, այլ հետ կանչել Հայաստանի բոլոր հայցերը միջազգային դատական ատյաններից։ Թե ինչով է դա սպառնում և ինչ ահռելի պատմական ռիսկեր է պարունակում նման քայլը, բազմիցս ասվել և ասվում է փորձագետների կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:44
Политолог-кавказовед, преподаватель Российско-Армянского университета Карен Игитян сообщил вчера в соцсетях о том, что ему запретили въезд в Армению. «Возвращался в Ереван из Пятигорска, где участвовал в «Кавказском диалоге», говорил о радикализме, который Турция распространяет на Кавказе. По прибытии в Армению сотрудники Пограничных войск СНБ объявили, что въезд в страну мне запрещён», – написал он. И задался вопросом: «В чем причина запрета? В том, что выступал в защиту Армянской Апостольской Церкви в СМИ? Или говорил о радикализме, который распространяет Турция?»
-
2025-07-05 09:43
А без того, чтобы услышать голос всей страны, а не одного только Еревана, у оппозиции ничего не получится, считает наша собеседница – руководитель парижского Центра права и урегулирования конфликтов «Кавказ», известный французский общественно-политический деятель Хильда ЧОБОЯН.
-
2025-07-04 09:12
3 июля член фракции НС «Айастан» Лилит Галстян опубликовала заявление, которым констатировала кажущийся невероятным даже для гэдэшной своры факт. Депутаты николовской фракции, вместе с которыми она в составе делегации РА участвовала в заседании Парламентской ассамблее ОБСЕ, отказались поддержать предложение о включении в итоговую резолюцию пунктов, касающихся армянских пленных, а также защиты культурного наследия Арцаха. «Более того, оказалось, что представители от власти не только не присоединились к предложению, но и достигли взаимопонимания с азербайджанской делегацией», - заявила Галстян.
-
2025-06-30 09:35
«Я выразил солидарность Франции в ответ на попытки дестабилизировать демократию в Армении. Я также подтвердил нашу поддержку его смелых усилий по установлению мира с Азербайджаном и нормализации отношений с Турцией» - так прокомментировал вчера свой телефонный разговор с Пашиняном президент Франции Эмманюэль Макрон, для пущей убедительности написав пост на армянском языке. Эти слова вызвали возмущение в армянском обществе, а ряд политиков и экспертов назвали их поддержкой становлению авторитаризма в Армении и вмешательством во внутренние дела страны.