Последние новости

Փաստաբան․ Իրավապահներն ազատ են արձակել Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն

Երևանի Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով անհարգալից պահվածք է դրսևորել և հայհոյել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին։ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 12։05-ի սահմաններում։ Տեղեկություն է ստացվել, որ «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյել է հյուրերին և աշխատակիցներին։

Նշվում է, որ ժամը 13։10-ի սահմաններում իրավապահներն Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ իրավապահներն ազատ են արձակել Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքացին իրեն «պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ», ինչին դեպքի վայր ժամանած իրավապահները համարժեք արձագանքել են։

«Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, իրավապահների վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ»,- գրել է նա։

Մելիքյանն ընդգծել է, որ դեպքը վկայում է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների միջամտության մասին՝ միջադեպը լռեցնելու համար։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ