Последние новости

Խոշոր հրդեհ է բռնկվել Հյուսիսային Մակեդոնիայի դիսկոտեկում. մահացել է ավելի քան 50 մարդ

Կիրակի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Հյուսիսային Մակեդոնիայի Քոչանի քաղաքի դիսկոտեկում։ Ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է 51 մարդ, հոսպիտալացվել է ավելի քան 100-ը:

Ինչպես հայտարարել է երկրի ՆԳ նախարար Պանչե Տոշկովկին, հրդեհը, ենթադրաբար, սկսվել է ԴՆԿ խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկական միջոցների օգտագործման պատճառով:

Համերգին ներկա է եղել մոտ 1,5 հազար մարդ։ Ծնողները սոցիալական ցանցերում հրապարակում են երեխաների լուսանկարները, փնտրում նրանց հիվանդանոցներում։

Դեպքի վայրում են եղել վարչապետ Քրիստիան Միցկոսկին և կառավարության անդամները:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ