Կարծիքները մոտենում են. Ուիտկոֆը՝ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
Կողմերի միջև ուկրաինական կարգավորման հարցում դիրքորոշումների տարբերությունները նվազում են, Մոսկվայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ շփումները դրական են եղել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը CNN հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի երեկոյան Ռուսաստանում ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացՍթիվ Ուիտկոֆին: Նա ռուսական կողմին լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել Ուկրաինայի վերաբերյալ, իսկ Պուտինը հատուկ բանագնացի միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել Թրամփին:
Ուիտկոֆը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ իր հանդիպումը տևել է 3-4 ժամ:
«Այս այցից առաջ եղել է մեկ այլ այց։ Այժմ երկու կողմերն էլ ավելի մոտ են, Սաուդյան Արաբիայում քննարկումներից հետո կան դրական արդյունքներ։ Ես նախագահ Պուտինի հետ զրույցը կբնութագրեի որպես դրական։ Մենք կրճատել ենք երկու կողմերի միջև եղած կարծիքների տարբերությունները: Երեկ ամբողջ օրը եղել եմ նախագահի (Թրամփի՝ խմբ.) հետ, այսօր էլ նրա հետ կլինեմ։ Մենք քննարկում ենք, թե ինչպես էլ ավելի մոտեցնել տեսակետները», – ասել է Թրամփի հատուկ բանագնացը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ռուս գործընկերոջ հետ խոսել արդեն այս շաբաթ:
«Ակնկալում եմ, որ նախագահների միջև հեռախոսազրույցը կլինի այս շաբաթ», – հայտարարել է Ուիտկոֆը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50 տոկոսով, բայց պետք է խոսել միմյանց հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.