Ծեծել են, հայհոյել, թքել վրան․ փաստաբանն ահազանգում է ոստիկանությունում խոշտանգման մասին
ՀՀ ոստիկանության բաժիններից մեկում կրկին քաղաքացու խոշտանգման դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
«ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»»,- գրում է Երիցյանը։
Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ տղամարդուն տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։
Բաժնում 7 ժամ առանց արձանագրություն կազմելու ապօրինի պահելուց հետո Տիգրանին ազատ են արձակել՝ «հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։
Երիցյանը նշում է, որ երբ ոստիկանները նկատել են՝ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասով որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, զանգել և սպառնացել են:
Հավելում է՝ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը մահացելէ։ Թեպետ Տիգրանն ընտանիքի միակ տղան է, սակայն մասնակցել է և՛ 4-օրյա, և՛ 44-օրյա, և՛ Արցախյան վերջին պատերազմներին։
Փաստաբանը դիմում է ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությանը՝ կոչ անելով քրեական վարույթ նախաձեռնել։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանին ՁՎՊ (ձերբակալվածների պահման վայր) տեղափոխելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նրա ուսին ու ձեռքին քերծվածքներ են եղել, նաև թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։
Հավելենք, որ Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.