«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ է անում ազատել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: «Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են և ծիծաղելի»,-ասել է հայտնի բժիշկն ու մարդասերը: Տեսաուղերձում նա ասում է.
«Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ՝ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրենը։
Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։ Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։
Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ, այս տարիների ընթացքում ես հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք բավական հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։
Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու։ Եվ ցանկացած ոք, ով գիտի Ռուբենին, գիտի, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու բացարձակապես ծիծաղելի։
Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը և, չնայած դրան, նա որոշեց գնալ:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ պահանջելու ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն պահվում են ադրբեջանական բանտում»։
Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգևատրվում են այն հերոսները, որոնք իրենց վտանգելով՝ անձնվիրաբար և խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։
Քաթինան պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Բրաունի համալսարանից (2016թ.) և Երևանի պետական բժշկական համալսարանից (2017թ.), իսկ Թայմզ պարբերականի կողմից 2015թ. ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
2018 թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝ շարունակելով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդատվական խմբի նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ և համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։
Իբրև «Ավրորայի» խորհրդատվական խմբի նախագահ, Թոմ Քաթինան գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների և սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը սփռելու համար։
Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը և մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.