Երևանի գլխավոր փոստի շենքի ապագան. իշխանությունները հրաժարվել են աճուրդից
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է Երևանի գլխավոր փոստի շենքի կառավարման նոր պլան: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում հայտնեց կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Ավելի վաղ նախատեսվում էր շենքը օտարել բորսային սակարկությունների միջոցով, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան գնել կառավարող ընկերության բաժնետոմսերը։ Այժմ կոմիտեն փոխել է մոտեցումը, աճուրդի փոխարեն կանցկացվի միջազգային մրցույթ, որը կառաջարկի օբյեկտի կառավարման օպտիմալ տարբերակներ։
Ավետիսյանը հիշեցրեց, որ շենքի միայն մի մասն է մնում պետական սեփականություն, որը, սահմանափակ տարածքի և կայանատեղերի բացակայության պատճառով, հարմար չէ ո՛չ հյուրանոցի, ո՛չ էլ բիզնես-կենտրոնի համար:
«Գուցե իմաստ ունի ձեռք բերել հարակիցհրապարակները, օրինակ՝ մինչև Մհեր Մկրտչյան փողոց, իսկ հետո արդեն ամբողջ համալիրը վաճառել ավելի շահավետ պայմաններով», - նշեց նա:
Հիշեցնենք, որ 2023 թ.–ի սեպտեմբերի 7–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։ Այս որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը պետք է օտարվեր հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 11:50
На Общественном (на самом деле – государственном) телевидении Армении косяком идет пропаганда и реабилитация нацизма. Уже ясно, что это не случайность, а тренд. Важно понять, что за этим стоит, чего добивается власть.
-
2025-05-13 11:48
Турецкая сторона не располагает данными о планах президента США Дональда Трампа приехать в Стамбул, на возможные переговоры РФ и Украины 15 мая, сообщил РИА Новости дипломатический источник.
-
2025-05-13 11:45
В рамках осуществленного Антикоррупционным комитетом производства установлено, что руководитель и заместитель руководителя соответствующего отдела муниципалитета общины Варденис Гегаркуникской области Республики Армения, используя свои должностные полномочия в интересах взяткодателей, получили взятку от директора компании, осуществляющей технический контроль, и сотрудника этой же компании.
-
2025-05-13 11:41
Комиссия США по международной религиозной свободе (USCIRF) 5 июня проведет виртуальные слушания по ситуации в Азербайджане, в ходе которых также будет затронут вопрос уничтожения армянского культурного наследия, говорится в сообщении USCIRF.