ՄԻՊ․ Գյումրիի և Փարաքարի ընտրություններին արձանագրվել է ատելության բարձր մակարդակ
Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին։
Պաշտպանի աշխատակազմից նշել են, որ այս համայնքներում իրենք աշխատել են վաղ առավոտից և այս ընթացքում ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։
«Ընտրական գործընթացների ժամանակահատվածում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Մշտադիտարկման արդյունքում օմբուդսմենն արձանագրել է ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ:
Նշվում է, որ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրվել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։
ՄԻՊ–ն արձանագրել է, որ տեղամասային կենտրոններն ապահովված չեն եղել խոշորացույցերով, առկա է եղել քվեաթերթիկների համար բրայլյան կաղապարների կիրառության վերաբերյալ իրազեկվածության պակաս և այլն։
Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 17:58
Член сборной Армении по спортивной гимнастике, серебряный и бронзовый призер Олимпийских игр, чемпион мира и Европы Артур Давтян завоевал золотую медаль в шестом этапе розыгрыша Кубка мира, который подходит к завершению в Каире.
-
2025-04-28 17:56
Арцахцы могут подать заявление с тем, чтобы в их паспортах не указывалась пометка «Азербайджан», чтобы в графе место рождения было указано имеющееся в их свидетельстве о рождении другие данные - область, район, город, село. Об этом СивилНет сообщили из Службы миграции и гражданства Армении.
-
2025-04-28 17:53
Целью визита группы в Армению является более глубокое знакомство с армянским народом, его историей, культурой и духовным наследием, а также ознакомление с ситуацией в стране. Об этом заявил 28 апреля на встрече Католикоса всех армян Гарегина II с группой юристов и журналистов, прибывших из Аргентины, сопровождающий последних аргентинский армянин Пабло Гечиджян.
-
2025-04-28 17:51
Масштабное отключение электроэнергии произошло в Испании, Португалии, Бельгии, Франции и Андорре.