Նոր հանգամանքներ են ի հայտ եկել. Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականը կրկին կկալանավորվի
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի, մեղադրյալ Հարություն Գրիգորյանը կրկին կալանքի կվերցվի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, ծեծից հետո 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացել է 2023 թվականի հուլիսին։Գործով միակ դատապարտյալը՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, 2024 թվականի փետրվարին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը քննվել է գրավոր ընթացակարգով։ Ըստ բողոքի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանր լինելը։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը պատճառահետևանքային կապի ունի նրա ստացած մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած բարդությունների հետ։
«Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել»,– հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.