Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են
Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են:
Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում:
Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:
Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա` արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ:
Տիգրան Աբրահամյան․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.