Последние новости

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում

Ադրբեջանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 3928⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 31 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ