Последние новости

Ռյուտե. ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերահաստատել է իր վստահությունը, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում դաշինքին, հաղորդում է CNN-ը։

«Զորքերը դուրս բերելու կամ նման այլ բաների պլաններ չկան: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է ՆԱՏՕ-ին»,- այսօր լրագրողներին ասել է Ռյուտեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ: Ռյուտեն ասել է, որ հասկանում է Միացյալ Նահանգների ցանկությունը՝ կենտրոնանալ աշխարհի այլ մասերի վրա, ներառյալ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

«Կարծում եմ, որ մեր ընդհանուր շահերից է բխում կայունության պահպանումն ամբողջ մոլորակում»,- ասել է նա:

Ռյուտեն Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ, որում ՆԱՏՕ-ի ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ԱՄՆ ջանքերը։

«Մենք պետք է վստահ լինենք, որ երբ հրադադարի կամ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, այն տևական կլինի»,- ասել է նա։ «Սա տարածաշրջանային պատերազմ չէ, սա գլոբալ հակամարտություն է, քանի որ Ռուսաստանը համագործակցում է Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Իրանի հետ», - հավելել է Ռյուտեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի չափազանց մեծ դերը Դաշինքում և վերջերս կասկածներ հայտնել, որ նա կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «եթե նրանք չվճարեն»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ