Մարտուն Գրիգորյանը վերջապես կատարեց իր ընտրությունը. ի՞նչ է որոշել
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նույնպես իր աջակցությունը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։
ՀԿԿ–ին աջակցելու մասին ավելի վաղ հայտնել էին նաև «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Նախնական տվյալներով` Ղուկասյանի ղեկավարած ուժը կարող է 14 մանդատ ստանալ, ՀԿԿ–ն` 8, «Մեր քաղաքը» դաշինքը` 6, «Իմ հզոր համայնքը»` 3, իսկ «Մայր Հայաստանը» 2 ձայն։
Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ։
«Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ հետայսու էլ կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից»,– գրել է նա։
Գրիգորյանը նշել է, որ կայացրել է իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդ ու ծանր որոշումը, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։
«‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք»,– նշել է Գրիգորյանը։
Նա վստահեցրել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության։
«Եվ որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա»,– եզրափակել է Գրիգորյանը։
Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանից էր կախված` Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ, թե նոր ընտրությունների կգնան, որովհետև ոչ մի թեկնածու բավարար քվեներ չէր հավաքել քաղաքի կառավարումը ստանձնելու համար։
Հիշեցնենք, որ ԿԸՀ–ի ներկայացրած տվյալների համաձայն` Գյումրու ընտրությունների ժամանակ առկա 82 տեղամասի տվյալներից ՔՊ–ի օգտին քվեարկել է 17 183 անձ (36%), ՀԿԿ–ին` 9727 անձ (20.4%), «Մեր քաղաքի» օգտին` 7380 (15.5%), իսկ «Մայր Հայաստանին»` 2902–ը (6.1%)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.