Последние новости

ԱԳՆ․ Մաքսատուրքերից հետո Կանադա-ԱՄՆ հարաբերություններն առաջվանը չեն լինի

Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի Վաշինգտոն սահմանած մաքսատուրքերից հետո։ Այսօր ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։

Նա նշել է, որ Կանադան ԱՄՆ-ի ամենախոշոր առևտրային գործընկերն է, քանի որ ավելի շատ ապրանքներ է գնում նահանգներից, քան ցանկացած այլ երկիր, այդ թվում՝ եվրոպական։

«Հասկանում ենք, որ մաքսատուրքեր սահմանելով`ԱՄՆ–ի հետ հարաբերությունները փոխվել են: Եվ ուզում ենք, որ եվրոպացի գործընկերները նույնպես գիտակցեն, որ ԱՄՆ–ն մտադիր է այլ կերպ գործել, քան նախկինում», – հայտարարել է Ժոլին՝ պատասխանելով համաշխարհային առևտրի համար հնարավոր հետևանքների և Եվրոպայի արձագանքի մասին հարցին:

Նախարարը նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Խոսելով պաշտպանական ծախսերի մասին՝ Ժոլին ընդգծել է, որ Կանադան պատրաստ է մեծացնել իր ներդրումը դաշնակցային պարտավորությունների շրջանակում։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ իրենք էլ 25% մաքսատուրք կսահմանեն ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների համար, եթե դրանք չհամապատասխանեն Հյուսիսային Ամերիկայում ազատ առևտրի մասին համաձայնագրի (CUSMA) պայմաններին։

Հիշեցնենք` երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 5-ից բոլոր արտասահմանյան մեքենաների ներմուծման համար 25% մաքսատուրք կսահմանվի։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ