Ալեն Սիմոնյանը պահանջում է լրագրող Վահե Մակարյանին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջում է լրագրող Վահե Մակարյանին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել։
«Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել։
Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։
Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու MediaHub-ի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։
Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ, պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի։
Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։
Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց MediaHub-ին է պարտվել վերջերս, որոշներով էլ՝ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ՝ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։
Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում»,- Facebook-ում գրել է Մակարյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.