Последние новости

Այսօր երեկոյան արցախցիները կհայտարարեն իրենց որոշման մասին. Կներկայացվի գործողությունների պլանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր երեկոյան կհայտարարեն իրենց հետագա գործողությունների մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է խորհրդի անդամ  Ապրես Մարգարյանը։

Նախատեսվում է, որ ժամը 17-ի սահմաններում խորհրդի անդամները կրկին կհավաքվեն, կվերջնականացնեն իրենց որոշումը ու ժամը 19-ի սահմաններում արդեն կհրապարակեն։

Հիշեցնենք, որ երեկ արցախցիների երեք հոգանոց պատվիրակության հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ու քննարկել մարտի 29-ին տեղի ունեցած հանրահավաքում հրապարակված պահանջագրի բացառապես սոցիալական կողմը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլից կառավարությունը դադարեցրել է բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված 40+10 ծրագիրը, ինչը փաստի առաջ է կանգնեցրել տնից-տեղից զրկված արցախցիներին։ Վերջիններս՝ պահանջում են օրակարգային հարց դարձնել Արցախի իրենց վերադարձի իրավունքը իրացման հարցը, իսկ, քանի դեռ այդ հարցը լուծում չի ստացել, տրամադրվեն սոցիալական բնակարաններ՝ ոչ սեփականության իրավունքո կամ վերականգնեն 40+10 աջակցության ծրագիրը։

Փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքներից խորհրդի անդամները դժգոհ են մնացել, քանզի փոխվարչապետը նշել է, որ 40+10 ծրագրին վերադարձ չի լինելու։ Մտավախություն կա, որ նման քայլերով կառավարությունը պատճառ կդառնա արցախցիների արտագաղթին նաև Հայաստանից։ Բռնի տեղահանված արցախցիները, որոնց անվտանգության երաշխավորն է հանդիսանում Հայաստանը, հայտարարել են, որ վճռական են տրամադրված ու կդիմեն գործողությունների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ