Последние новости

Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն է ստացել. նա կաշխատի Նյու Յորքում

Պարույր Հովհաննիսյանը, որն այսօր ազատվել էր ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնից, նոր աշխատանք ունի։ Նա նշանակվել է ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի` Պարույր Հովհաննիսյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,–ասվում է հրամանագրում, որը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում Հովհաննիսյանը կփոխարինի Մհեր Մարգարյանին, որը ՀՀ նախագահի մեկ այլ համանագրով հետ է կանչվել Նյու Յորքից։

Հիշեցնենք, որ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 2021թ նոյեմբերի 9-ին:

Նա 2016-2021թթ եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Մինչ այդ` 2011-2012 թթ, եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ԵՄ հարցերով խորհրդական։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ