Որ դեպքերում է թույլատրվում ուժ կիրառել. Քոչարյանը` պարեկների գործողությունների մասին
Պարեկային ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է բացառիկ միջոց լինի, բայց այդ պարագայում էլ պետք է ապացուցվի, որ իրենք իրավախախտում են վերացնում, ոչ թե ուղղակի խոչընդոտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկները Երևանում խցանման մեջ կանգնած ավտոմեքենայի վարորդին հեռվից ինչ–որ բան ասում, ապա մոտենում, հանում մեքենայից, գցում գետնին և բռնի կերպով բերման ենթարկում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր տվել մամուլին` ասելով, որ վարորդը հայհոյել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցի կապակցությամբ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում մեքենաների շարասյան անցումն ապահովող ծառայողներին, ինչի հետևանքով էլ բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Վարորդն իր հերթին ասել է, որ ինքը որևէ մեկին չի հայհոյել, միայն ձայնային ազդանշան է տվել, ինչը արել են նաև այլ վարորդներ։ Անձամբ ինքը շտապելիս է եղել պապի թաղմանը, ու այդ պահի դրությամբ արդեն 25 րոպե երթևեկությունը կանգնած է եղել։
Ըստ Հովհաննես Քոչարյանի` պարեկային ծառայության ամբողջ նպատակն այն է, որ 24/7 ռեժիմով ճանապարհներին և բակային տարածքներում իրավախախտումները կանխարգելվեն։ Պարեկներն այժմ ոստիկանական մի քանի ֆունկցիա են իրականացնում, նրանք միայն երթևեկություն կարգավորելու և արձանագրություն կազմելու համար չեն, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է լինի բացառիկ, ծայրահեղ միջոց։
«Ուժ պետք է կիրառվի, եթե դա անհրաժեշտ է ոստիկանության պարտականությունների կատարման համար, ու եթե խոչընդոտն այլ միջոցներով հնարավոր չէ վերացնել։ Պետք է միևնույն ժամանակ հասկանալ նաև` արդյոք ոստիկանության կարծիքով ակնհայտ խոչընդոտն իրավախախտում է, թե ոչ։ Տվյալ տեսանյութը նայելիս ստեղծվում է հակառակ տպավորություն` իրավախախտում առկա չի եղել, ու նմանատիպ հարցերի պատասխանները պետք է ծառայողական քննությամբ տրվեն։ Չեմ հասկանում, թե ինչ վտանգ են չեզոքացրել, ու ինչու է ֆիզիկական ուժը եղել ծայրահեղ կամ բացառիկ միջոց»,– նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանական բաժանմունքում որոշ պարզաբանումներ են ներկայացվել ու վարորդն ազատ է արձակվել, Քոչարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ` իրավախախտում չի եղել։
Հարցին` արդյոք արարողակարգային միջոցառումների շրջանակում կա հստակ սահմանված ժամանակ, թե որքան է թույլատրելի փակել ճանապարհը` նախկին փոխոստիկանապետը վստահեցրեց` նման կարգավորումներ չկան։
«Այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է նպատակային լինի ու ամեն ինչ համաչափ կիրառվի։ Եթե ճնճղուկ սպանելու համար հրետանի ես օգտագործում, դա նորմալ չէ, որքան էլ նպատակդ օրինական լինի։ Եթե վարորդն այնպիսի գործողություն է արել, որը կարող էր ուղեկցվող պաշտոնատար անձանց նկատմամբ անվտանգային ռիսկերը շատացնել, ապա ոստիկանությունն իրավունք ուներ միջամտել։ Այստեղ երկրորդ կարծիք չկա»,– ասաց Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքով` պարեկների պրոֆեսիոնալ ուսուցման մեջ կա լրջագույն բաց։ Հատկապես ուժի կիրառման մասով լրջագույն խնդիր է առկա։ Վստահ է` պարեկային ծառայությունը պետք է կոմպլեկտավորվեր բացառապես բարձրագույն կրթություն ունեցող անձանցից, իսկ այժմ կրթական ցենզը ցածր է, ու մարդիկ առանց համապատասխան գիտելիքների կարողանում են ներթափանցել այդ ծառայություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.