ԱՄՆ-ում ձվի գնի կտրուկ թանկացման պատճառով Զատիկին սկսել են կարտոֆիլ ներկել
ԱՄՆ-ում ձվի գնի կտրուկ աճի պատճառով ամերիկացիները Զատիկին սկսել են կարտոֆիլ, սոխ կամ զեֆիր ներկել։ Դրա մասին հայտնում է New York Times պարբերականը:
Սոցցանցերում և լրատվական կայքերում սկսել են հայտնվել տեսանյութեր նրա մասին, թե ինչպես կարելի է գունավորել զեֆիրը, կարտոֆիլը և նույնիսկ սոխը: Ինչպես հայտարարել է Օհայո նահանգի Ջերսիի Յանգ ագարակի կաթնամթերքի ներկայացուցիչ Ջոն Յանգը, այս տարի Զատկի «ձվերով կռիվը» 40 տարվա մեջ առաջին անգամ կարվի պլաստիկ ձվերով:
«Արձագանքը բավականին դրական է եղել։ Ըստ իս՝ մարդիկ ներքուստ վախենում էին, որ ձվի գնի պատճառով կչեղարկենք միջոցառումը։ Ուստի նրանք ուրախ են, որ շարունակում ենք այն անցկացնել»։
PAAS-ի ինը հազար սպառողների հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 90 տոկոսը, ովքեր նշում են Զատիկը և սովորաբար ձու ներկում, նախատեսում են շարունակել ավանդույթը, չնայած ծախսերին, իսկ 54 տոկոսը ծրագրում է երբեք չդադարեցնել «ձվերով կռիվ» անել:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունն արդեն զգուշացրել է ձվի գների կտրուկ աճի մասին։ Տարեսկզբին գերատեսչությունն ակնկալում էր ընդամենը 20 տոկոս գնաճ, սակայն հետո կանխատեսումը ճշգրտվեց՝ 2025 թվականին ձուն կարող է թանկանալ 41,1 տոկոսով։ Հունվարին ձվի միջին գինը մեկ տասնյակի համար կազմել է 4,95 դոլար։ Ամսվա ընթացքում դրանց գինն աճել է 13,8 տոկոսով՝ դեկտեմբերի 8,4 տոկոս աճի դիմաց։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.