ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ին և Բելառուսին Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներից դուրս մղելը վիրավորանք է
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին թույլ չտալու որոշումը անհարգալից վերաբերմունքի աղաղակող դրսևորում է և պատմական ճշմարտությունը վերանայելու փորձ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Telegram-ալիքում նա հղում է արել «Berliner Zeitung»-ի հրապարակմանը, որում ասվում է`Գերմանիայի ԱԳՆ-ի փաստաթղթի համաձայն` Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությունը դաշնային, տարածաշրջանային և տեղական մակարդակի միջոցառումներին չի թույլատրվում: Բացի այդ, հաստատություններին իրավունք է տրվում իրենց հայեցողությամբ վտարել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին:
«Այն փաստը, որ նացիստական հանցագործների գաղափարական ժառանգներն ու անմիջական սերունդները պատրաստվում են ռուսներին վռնդել Հաղթանակի տոնակատարություններից, բացահայտ վիրավորանք է։ Եվ նույնիսկ դրանում (Գերմանիայի արտգործնախարար Աննալենա) Բերբոկը և նրա թիմը ինքնատիպություն չեն ցուցաբերում․ նրանք իրականում կրկնում են իրենց նախորդների գործողությունները։ Եթե Գերմանիայի ուժային կառույցներն իսկապես սկսեն հիշատակի միջոցառումներից արտաքսել ռուսաստանցիներին, բելառուսցիներին, նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին, այդ թվում՝ հրեաներին, այլ կերպ, քան նացիզմի վերածնունդ, անվանել չի կարելի», - գրել է Զախարովան։
Այս տարի Ռուսաստանի դեսպանատան դիվանագետները չեն հրավիրվել հունվարի 27-ին Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) մահվան ճամբարի ազատագրման 80-ամյակին նվիրված արարողությանը: Մոսկվայում դա գնահատել են որպես սրբապղծություն և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու ավելի լայն հակառուսական արշավի մաս։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը կորցրել է մոտ 27 միլիոն մարդ (ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք)։ Այս կորուստները շարունակում են մնալ համաշխարհային պատմության ամենաողբերգական էջերից մեկը և վկայում են ԽՍՀՄ վճռական ներդրման մասին նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան երկրները փորձում են վերաշարադրել պատմությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր է պահպանել Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը և դիմակայել այն կեղծելու փորձերին:
ՌԴ նախագահի` պետական քաղաքականության հիմունքների մասին հրամանագրում ասվում է, որ պատմության կեղծումը Արևմուտքում օգտագործվում է որպես տեղեկատվական պատերազմի գործիք, որն ուղղված է Ռուսաստանի ամբողջականության խաթարմանը: Փաստաթղթում ընդգծվում է պատմական հիշողության խեղաթյուրման վտանգը, համաշխարհային պատմության մեջ Ռուսաստանի դերի մասին կեղծ պատկերացումների տարածումը և քաղաքակրթության զարգացման գործում նրա ավանդի նսեմացումը:
2024-ի դեկտեմբերին հրապարակված ռազմավարության մեջ նաև նշվում է, որ հաղթանակի գործում ԽՍՀՄ դերի վերանայման փորձերը և նացիստների հերոսացումը իրական սպառնալիքներ են Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 19:42
Жители общин Прошян и Касах 7 апреля собрались у третьего корпуса здания правительства Армении. Они планируют встретиться с заместителем министра территориального управления и инфраструктур РА Арменом Симоняном.
-
2025-04-07 19:39
Позорное заявление, МИД констатирует, что в повестке внешней политики нет вопроса защиты прав народа Арцаха. Об этом на состоявшемся на площади Свободы обсуждении заявил бывший госминистр Арцаха Артак Бегларян, говоря о заявлении МИД, согласно которому после опубликования указа о роспуске Нагорного Карабаха вопрос прав народа Карабаха снят с повестки урегулирования.
-
2025-04-07 19:35
Совет по защите прав арцахцев 7 апреля созвал очередное обсуждение на Площади Свободы в Ереване.
-
2025-04-07 19:31
Дни культуры Армении пройдут в России осенью 2025 года. Об этом было сказано на встрече министра образования, науки, культуры и спорта Жанны Андреасян и спецпредставителя президента России по международному культурному сотрудничеству Михаила Швыдкого.