Ղուկասյանի գրասենյակ. Պատրաստ է հին եռանդով ստանձնել Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստակամություն է հայտնել ըննդիմադիր ուժերի աջակցությամբ, «հին եռանդով», ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր «ճոխ նախընտրական ծրագրերը» կյանքի կոչել։ Այդ մասին ասվում է Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր երեք ուժերին՝ «իրենց ընտրողների պատվիրակած բաժին իշխանությունը Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար»։
Նշվում է, որ Ղուկասյանն առաջադրման օրից ի վեր «քաջ գիտակցել է իր հանձնառության ծանրությունը»։
Գրասենյակից կոչ են արել Ղուկասյանի բանտարկության մասին կանխատեսումներ չանել, քանի որ «ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի»։
«Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելու» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով»,- ասվում է հայտարարության մեջ։
«Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կզրկվի առաջատարի դիրքերից։ Ապրիլի 4-ին «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ պատրաստ է Կոմունիստական կուսակցության թեկնածու Ղուկասյանին անհրաժեշտ քվե տալ։
Մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների տվյալներով՝ թեպետ Գյումրիում ՔՊ-ն առաջատար է, սակայն 50+ ձայներ չի հավաքել։
Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել էին 17 183 ձայն։ Երկրորդ տեղում Ղուկասյանն էր՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Մխիթարյանը՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում էր Սիմոնյանը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.