Последние новости

Թրամփը մաքսատուրքերը համարում է ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը վերացնելու միակ միջոցը

Այլ երկրների հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը վերացնելու միակ միջոցը մաքսատուրքերն են, իր Truth Social սոցցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հսկայական ֆինանսական դեֆիցիտ ունենք Չինաստանի, Եվրամիության և շատ ուրիշների հետ: Խնդիրը լուծելու միակ տարբերակը մաքսատուրքերն են, որոնք հիմա տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում ԱՄՆ», – բացատրել է նա:

Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, սակագներն արդեն գործում են, ինչը «հրաշալի» է։

Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին նրա նախագահության օրոք աճած առևտրային դեֆիցիտի համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ մատակարարվող բոլոր ապրանքների համար բազային մաքսատուրքեր են սահմանվել 10%-ի չափով։ ԵՄ-ի համար այդ ցուցանիշը հասցվել է 20%-ի, իսկ Չինաստանի համար՝ 34%-ի։ Նախագահն իր ելույթում ապրիլի 2-ն անվանել է այն օրը, երբ ամերիկացիները կրկին կհարստանան։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ