Последние новости

Բագրատ Սրբազան․ Արցախցիների իրավունքների համար մղվող պայքարը նաև մենք պետք է ստանձնենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք բոլորս, անխտիր, անկախ նրանից, թե որտեղից ենք, հայրենիք ունեցող մարդիկ, ճշմարտության և արդարության գիտակցությունն ու սկզբունքը, հավատարմություն ունեցող մարդիկ, հնարավորություն ունեցող մարդիկ, բոլոր մեր կարողականությամբ, ուժով, գիտակցությամբ, հոգով, սրտով, մտքով, ֆիզիկապես կոչված ենք, այո, ոչ թե աջակցելու պարզապես արցախցիներին, այլ մասնակից դառնալու, զորակցելու: Այս մասին իր ուղերձում նշել է Բագրատ Սրբազանը:

 


Նա նաև նշել է. «Մեզ վրա նաև այդ բեռն է, իրավունքների պաշտպանության այդ պայքարը ստանձնելու, որովհետև դա մերն է, բոլորինս:

Արցախցիների խնդիրը չէ դա։ Ի վերջո մենք բոլորս ենք զրկվել Արցախից, այս չարիքի իշխանության պատճառով։ Այդ մարդիկ գաղթի են ենթարկվել տներ, գերեզմաններ, սրբավայրեր, հարազատների շիրիմները ամբողջությամբ թողել են, զրկվել են տնից ու տեղից, ամեն ինչից: Մարդիկ կան, որոնք բարեկեցիկ ապրել են բոլոր առումներով, այսօր մնացել են կարոտ մի քանի հազար դրամի։ Եվ ու՞մ պատճառով այս բոլորը, այս չարիքի պատճառով, որն այսօր ինքնահռչակված ղեկավար է կոչվում, որը վաղուց սպառել է այդ բոլոր սահմանները իրենց բառերով ասած լեգիտիմության»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ