Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 1994-2019ԹԹ.ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։

Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։

2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու և Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։

Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական .պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։

Նախ և առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։

Ինչու՞,քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։

Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից ՝բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։

Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ,Հադրութն ու Շուշին,Ստեփանակերտն ու Մարտակերտը,Մարտունին ու Ճարտարը,Ասկերանն ու Մատաղիսը,Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։

Դադիվանքն ու Գանձասարը,Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։

Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։

Ու ամենակարևորը.այդ ամենն արվելու էր առանց որևէ կրակոցի ու զոհի։

Ես պնդում եմ իմ ասածը։

Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք,որ նա ,մերժելով 2019-ի առաջարկը,բերել է մահ,պարտություն ու հայրենազրկում։

Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։

Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։

Հրապարակել բանակցային փաստաթղթերը։

Սա է հարցերի հարցը,ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի…

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։

Հետևաբար ,ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու ,մասնավորապես,2019-ի առաջարկները։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВСТРЕЧА С ОЧЕВИДНОЙ ПОВЕСТКОЙ
    2025-07-09 14:55

    10 июля в Абу-Даби состоится двусторонняя встреча Никола Пашиняна и Ильхама Алиева.

  • КОЛОКОЛА ДОЛЖНЫ ЗВОНИТЬ ПО ВСЕЙ АРМЕНИИ
    2025-07-09 10:03

    Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.

  • МИКАЕЛ ГРИГОРЯН: ЭТО ПРЯМАЯ УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ
    2025-07-09 10:01

    «Суть их пропаганды проста: создать образ врага там, где есть духовная власть, а затем предстать в качестве освободителя – Мессии. Но это уже не обычная властная пропаганда. Это душевная патология человека, который уверен, что является последней инстанцией права и истины», - написал на своей странице в ФБ член Совета РПА Микаел Григорян. Публикацию полностью приводим ниже.

  • АКОП БАДАЛЯН: СУТЬ ПРОБЛЕМЫ В «ВОЗВРАЩЕНИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-07-09 09:59

    «Если «возвращение» азербайджанцев будет обсуждаться в русле дискурса не «Западного Азербайджана», а «Реальной Армении», то каково отношение Еревана к «возвращению» (ведь суть проблемы совершенно в другом – в «ВОЗВРАЩЕНИИ» азербайджанцев)? Этот вопрос в повестке отклоняется или считается приемлемым для обсуждения? Позиция Армении в этом вопросе не ясна и армянской общественности не известна, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ