Последние новости

Թրամփը հայերին և ադրբեջանցիներին արտաքսել է Կոստա Ռիկա

Փետրվարին 200 հոգուց բաղկացած մի խումբ ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո ինքնաթիռով տեղափոխվել է Կոստա Ռիկա՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ երկիրը «մաքրելու» անօրինական ներգաղթյալներից, հայտնում է SWI-ը։

Արտաքսվածների թվում են Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Կոնգոյի, Վիետնամի և Նեպալի քաղաքացիներ։

Խմբում ընդգրկված Չինաստանի 16 քաղաքացիները Կոստա Ռիկայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել: Երկրի միգրացիայի և օտարերկրյա քաղաքացիների գլխավոր տնօրինությունը ներկայումս ուսումնասիրում է նրանց դիմումները: Նրանք, ովքեր դիմում են ապաստանի համար, իրավունք ունեն լքել ներգաղթի կալանավայրը և աշխատել Կոստա Ռիկայում։

Արտաքսվածներից 84-ն արդեն վերադարձել են իրենց երկրներ, 94-ը շարունակում են մնալ ապաստանում։

Կոստա Ռիկայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ)՝ մարդասիրական օգնություն և խնամք տրամադրելու այդ մարդկանց: Այնուամենայնիվ, CATEM ապաստարանի պայմանները, որը գտնվում է հարավային Կոստա Ռիկայի Կորեդորես քաղաքում՝ Պանամայի հետ սահմանի մոտ, քննադատության են արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Human Rights Watch-ի և առանձին օրենսդիրների կողմից:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ