Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. նրանք ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպում կունենան
Պռոշյանի բնակիչները բացեցին Երևան–Աշտարակ ճանապարհը` վաղը կառավարությունում հանդիպում ունենալու պայմանով։
Ավելի վաղ հայտնել էինք` նրանք պահանջում են, որ իրենց տարածքը սպասարկի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի թիվ 25 ավտոբուսը։ Վաղ առավոտից նրանք հերթական անգամ փակել էին ճանապարհը։
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն, ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Վաղը նրանք պատրաստվում են համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կառավարություն և Երևանի քաղաքապետարան։
Պռոշյանցիներն ավարտեցին ակցիան և գնացին Մշակույթի տուն` քննարկելու իրենց հետագա քայլերը։
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.