Օվերչուկ․ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի առաջին փորձնական աճուրդը տեղի կունենա 2025-ին
ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը ամբողջական ձևաչափով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ «Իզվեստիա» թերթին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով` անցյալ տարի ավարտվել է այդ շուկայի ճարտարապետությունը ձևավորող հիմնային փաստաթղթերի պատրաստման փուլը. հաստատվել են էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոնները, շուկայի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության կանոնները և էներգացանցերի միջպետական հատվածների թողունակության որոշման և բաշխման կանոնները: Վերջնական փուլում են տեխնիկական և կանոնակարգային փաստաթղթերի պատրաստումը, որոնք մանրամասն ներկայացնում են շուկայի մասնակիցների փոխգործակցության գործընթացները:
«Ըստ էության, շուկայի գործարկման նորմատիվային հենքն արդեն պատրաստ է։ Հիմա հիմնական խնդիրը շուկայի մասնակիցների գործնական համագործակցությունը կարգավորելն է։ Այս տարի ակնկալում ենք առաջին փորձնական աճուրդն անցկացնել․․․ Շուկայի լիարժեք մեկնարկը նախատեսված է 2027 թվականի հունվարի 1-ից»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Ինչ վերաբերում է եվրասիական մեծ գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությանը, ապա Եվրոպայի ներկայիս հռետորաբանությունը չի նպաստում առողջ երկխոսությանը, բացի այդ, եվրոպացիները սեփական ռեսուրսներ գրեթե չունեն: Սակայն, ինչպես նշել է Օվերչուկը, միության կողմից կնքվող ազատ առևտրի մասին համաձայնագրերը նույնպես դեպի եվրասիական մեծ համագործակցություն շարժման մի մասն են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաներ պետք է գործարկվեն 2025 թվականից: Միասնական շուկաները ենթադրում են ԵԱՏՄ երկրների միջև անդրսահմանային առևտրի ժամանակ գնագոյացման միասնական սկզբունքներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 15:46
Власти надавали множество обещаний, чтобы отвлечь нас. Об этом в прямом эфире Alpha News заявил доктор политических наук Артур Хачикян.
-
2025-04-12 15:41
После сделанного 13 марта заявления азербайджанской стороны о согласовании текста проекта «Соглашения об установлении мира и межгосударственных отношений между Республикой Армения и Азербайджанской Республикой» и выражения армянской стороной готовности его подписать практически ежедневно Баку обвиняет Ереван в обстрелах азербайджанских позиций.
-
2025-04-12 15:37
Министры иностранных дел Арарат Мирзоян и Джейхун Байрамов в ходе дискуссии в рамках Анталийского дипломатического форума вступили в дебаты по вопросу предусловий Баку в виде изменения Конституции Армении, которые выдвинул глава МИД Азербайджана.
-
2025-04-12 15:33
Де-факто конфликта между Арменией и Азербайджаном нет, но де-юре еще нет подписанного мирного договора, сказал Арарат Мирзоян во время панельной дискуссии в рамках дипломатического форума в Анталии.