Последние новости

ԱԳՆ-ն հաստատեց` Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվել են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցանկում:

«Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` և՛ Միրզոյանը, և՛ Ռուբինյանը մասնակցել են նախորդ տարվա համաժողովին։ Ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի ապրիլի 11-13-ը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ