Последние новости

ԲԱՔՎՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով պաշտոնը ստանձնելիս երդվել էր հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Արցախի հայաթափումից և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո որևէ որևէ տեսանելի գործողություն չի ձեռնարկել Բաքվում խոշտանգվող ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու ուղղությամբ: Այս մասին պարզ է դառնում News.am-ի գրավոր հարցումներին դատախազությունից ստացված նույնաբովանդակ պատասխանների վերլուծությունից:

Նշենք, որ դեռևս նախորդ ամիս News.am-ը, հղում կատարելով 2023թ. հունիսիսն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, գրավոր հարցմամբ դիմել էր Աննա Վարդապետյանին՝ պարզելու՝ արդյոք 2024 և 2025թթ. ընթացքում ռուսական կողմը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկե՞լ է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով կամ արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է ռուս գործընկերոջը նման հանդիպում նախաձեռնելու առաջարկով:

Հետաքրքրվել էինք նաև, թե ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ադրբեջանի գլխավոր դատախազին Բաքվում պահվող հայ գերիների հարցով կամ արդյոք դիտարկե՞լ է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության կամ նրանց վերադարձնելու հարցը քննարելու հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու հնարավորությունը:

Դատախազությունն իր պատասխանում հղում էր կատարել երեք երկրների գլխավոր դատախազների 2023թ. հունիսի 17-ի հանդիպմանը, որտեղ, բնականաբար որևէ խոսք չէր կարող լինել ապագայում (2024-2025թթ) կատարվելիք հնարավոր իրադարձությունների մասին: Հաշվի առնելով դատախազության՝ կոնկրետ հարցերին տրված ոչ լրիվ և անուղղակի պատասխանը, News.am-ը կրկնակի հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազին: Այս անգամ առավել կոնկրետացնելով հարցերի շրջանակը՝ հետարքրվել էինք՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազը մինչ օրս դիմե՞լ է միջազգային որևէ կառույցի (այդ թվում՝ գործընկեր)՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների՝ այդ թվում անազատության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Մանուկյանի և մյուս անձանց շահերի պաշտպանության, նրանց վերաբերյալ ընթացող դատավարության վերահսկման, ինչպես նաև նշված անձանց խոշտանգման փաստերի վերաբերյալ հրապարակային հայտարարությունների և փաստական այլ տվյալների ուսումնասիրության նպատակով:

Ի պատասխան կրկնակի հարցման՝ դատախազությունից հայտնել են հետևյալը.

«Արդեն իսկ պարզաբանել ենք, որ ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման հրապարակման ենթակա ամբողջ տեղեկատվությունն առկա է ՀՀ դատախազության կայքում»:

Իհարկե, երկար կարելի է գրել ՀՀ Սահմանադրության, դատախազության գործունեության հրապարակայնության սկզբունքի, ինչպես նաև լրատվամիջոցի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, սակայն այս գործառույթը կվերապահենք տեղեկատվության ազատության ոլորտի մասնագետներին և իրավաբաններին: Անդրադառնանք բուն պատասխանի բովանդակությանը, որը վերլուծելու և հետևություններ անելու ամբողջ հայեցողությունը դատախազությունը, փաստորեն թողել է լրատվամիջոցին:

Հետևաբար, մեզ մնում է արձանագրել.

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, չնայած իր ունեցած լիազորությունների լայն շրջանակին և միջազգային կապերին, միաժամանակ հանդիսանալով Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ժամանակին շփումներ ունեցած ՀՀ միակ գործող պաշտոնյան, Արցախի հայաթափումից և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո որևէ տեսանելի գործողություն չի իրականացրել նրանց և Բաքվում պահվող ՀՀ մյուս քաղաքացիների իրավուքնների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ, ՀՀ քաղաքացիներին Բաքվում խոշտանգելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունների և փաստական այլ տվյալների հետքերով չի փորձել գնալ, այդ հարցով որևէ միջազգային կամ գործընկեր կառույցի չի դիմել: Հետևաբար, Բաքվում խոշտանգվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը դուրս է գլխավոր դատախազի օրակարգից:

Իհարկե, մոլորություն կլիներ լուրջ ակնկալիքներ ունենալ մի պաշտոնյայից, որը պետությանը «Ռենջ Ռովեր» վերադարձնելուց և վարչապետի օգնական եղած ժամանակահատվածում քրեական վարույթներին միջամտելուց զատ, այլ՝ էական դերակատարում չի ունեցել Հայաստանի իրավապահ համակարգում, ուր մնաց ի զորու լինի լուծել պետական և միջազգային մակարդակի հարցեր, ինչպես օրինակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն է, կամ գոնե նրանց խոշտանգումների մասին բարձրաձայնելը, կամ օրինակ՝ Մոսկվայում ձերբակալված, ապա Ադրբեջան վերադարձած և այնտեղ հերոսացված ադրբեջանցի բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզումը գլուխ բերելը:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ, News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ