Последние новости

ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկվել է նոր հարթակ՝ 114 տեղեկատու

Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված 114 տեղեկատուի միջոցով։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել հղմամբ։

«Առաջարկվող բաժիններից դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

- զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,

- բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,

- կենսաթոշակների և նպաստների,

- աջակցության ծրագրերի,

- այլնի վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Հարթակը գործարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ