Последние новости

Աշոտյան․ Պետք է դրսին հասցնել՝ Նիկոլն ու իր ԱԳՆ-ն չեն արտահայտում ՀՀ-ի և հայ ժողովրդի կարծիքը

Արտգործնախարարություն կոչվող հիմնարկը, ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ է ասվում` «դուքյանը», թելելով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել:

Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԳՆ վերջին հայտարարությանը:

Ես տեսա մի շարք պատգամավորների, առանձին անհատների արձագանքներ, բայց ինստիտուցիոնալ միայն ՀՀԿ-ն է կարծես հայտարարություն տարածել: Կարծում եմ՝ սա այն հարցն է, որ նաև դրսում պետք է հնչեցնել, լսեցնել, որ Նիկոլն ու իր ԱԳՆ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կարծիքը»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ շատ է կարևորում այս հարցում ընդդիմության միասնականությունը: «Այս «ղժբժ»-ը չլիներ, հաստատ ավելի կազմակերպված կլիներ, այս պահի դրությամբ, բացի ՀՀԿ-ից, այլ հայտարարություն չեմ տեսել: Խնդրում եմ՝ Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ուժերին անպայման ինստիտուցիոնալ հայտարարություններ անել, թարգմանել և սարքել դրանք հասանելի և դիվանագիտների, և միջազգային հանրության այլ դերակատարների համար»,- ասաց նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ